Համաշխարհային բանկ. «2013թ.–ին ՌԴ ԿԲ–ն կտեղավորվի 5–6%–անոց գնաճի նպատակային միջակայքում»

25.09.2013 16:22
Համաշխարհային բանկ. «2013թ.–ին ՌԴ ԿԲ–ն կտեղավորվի 5–6%–անոց գնաճի նպատակային միջակայքում»

ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային բանկն ակնկալում է, որ Ռուսաստանի բանկը հավանաբար կտեղավորվի 5–6 տոկոսանոց գնաճի նպատակային միջակայքում, որը սահմանվել է 2013թ.–ի վերջին։ Այս մասին ասվում է ՌԴ սոցիալ–տնտեսական զարգացման մասին զեկույցում, հաղորդում է РБК–ն։

«Հաշվի առնելով պոտենցիալ աճի համեմատաբար ցածր ցուցանիշը` մենք ենթադրում ենք, որ աշխատաշուկան հավանաբար կշարունակի մեծ ճնշում գործադրել գների վրա այս և մյուս տարի։ Այսպիսով, Ռուսաստանի բանկը, եթե ցանկանա խթանել տնտեսական աճը, դրամավարկային պայմանների թուլացման սահմանափակ հնարավորություններ կունենա»,– ասվում է զեկույցում։

Ըստ Համաշխարհային բանկի, չի բացառվում, որ թուլացումը նաև աննշան խթանող ազդեցություն ունենա տնտեսական աճի վրա։ Մյուս կողմից` այն կարող է խափանել Ռուսաստանի բանկի քաղաքականության նկատմամբ ունեցած վստահությանը և թուլացնել գնաճային սպասելիքների պահպանման հարցում վերջին շրջանում ունեցած հաջողությունները։

Սեպտեմբերի կեսին Ռուսաստանի բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան հայտարարեց, որ ԿԲ–ն նախատեսում է Ռուսաստանի գնաճը 2013թ.–ի արդյունքներով պահպանել շուրջ 6 տոկոսի մակարդակում։

«Եթե ոչ մի հավելյալ ցնցում չլինի, եթե շարունակվեն բոլոր միտումները, որոնք այժմ ստեղծվել են նախևառաջ պարենային գների ուղղությամբ, ապա մենք կտեղավորվենք գնաճի 5–6 տոկոսանոց նպատակային միջակայքում»,– նշել էր Նաբիուլինան։ –0–Ա.Բ.


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև