Fitch–ը հաստատել է Զարգացման եվրասիական բանկի վարկանիշը BBB մակարդակում, կանխատեսումը` «կայուն»

26.09.2013 12:37
Fitch–ը հաստատել է Զարգացման եվրասիական բանկի վարկանիշը BBB մակարդակում, կանխատեսումը` «կայուն»

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Զարգացման եվրասիական բանկի (ԶԵԱԲ) արտարժույթով էմիտենտի դեֆոլտի երկարաժամկետ (ԷԴՎ) վարկանիշները BBB մակարդակում, կանխատեսումը` «կայուն», ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։ Կարճաժամկետ ԷԴՎ–ները  հաստատվել են F-2 մակարդակում։

Զարգացման եվրասիական բանկը միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը հիմնվել է Ռուսաստանի և Ղազախստանի կողմից 2006 թվականի հունվարին` անդամ–պետությունների շուկայական տնտեսության զարգացմանն օժանդակելու, դրանց կայուն տնտեսական աճին և փոխադարձ առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն աջակցելու նպատակով։

ԶԵԱԲ–ի կանոնադրական կապիտալը գերազանցում է 1,5 մլրդ ԱՄՆ դոլարը։ Բանկի մասնակից պետություններն են Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղըզստանի Հանրապետությունը, Ռուսաստանի Դաշնությունը և Տաջիկստանի Հանրապետությունը։

2013թ.–ի սեպտեմբերի 19–ին հայտնի դարձավ, որ ԶԵԱԲ–ը յոթամյա եվրապարտատոմսեր է թողարկում 500 մլն դոլարի չափով։ Արժեթղթերի եկամտաբերության ուղենիշը կազմում է 337,5-350 բազիսային կետ` միջին շուկայական սվոպերի դիմաց։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
2016-06-09 16:00:03