«Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի մրցանակների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 27-ին

26.09.2013 12:56
«Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի մրցանակների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 27-ին

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի մրցանակների վիճակահանությունը կկայանա սեպտեմբերի 27-ին Երևանում, հայտնում են ՎՏԲ–Հայաստան Բանկի մամուլի ծառայությունից։

«Վիճակահանությանը կմասնակցի ՎՏԲ–Հայաստան Բանկի 100 հաճախորդ, ովքեր հավաքել են բոնուսային միավորների առավելագույն քանակը` Visa քարտերի միջոցով անկանխիկ վճարումներ կատարելով»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Կխաղարկվեն տարբեր մրցանակներ, գլխավոր մրցանակն է ուղեգիր դեպի Իտալիա` նախատեսված երկու անձի համար։ –0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև