Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

26.09.2013 14:00
Վնեշէկոնոմբանկի պահպանությանը 500 մլրդ ռուբլու կենսաթոշակային կուտակումներ կհանձնեն

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոչ պետական կենսաթոշակային հիմնադրամները (ՈՊԿՀ) կարող են Վնեշէկոնոմբանկին հանձնել շուրջ 500 մլրդ ռուբլու չափով կենսաթոշակային նոր կուտակումներ, տեղեկացրել է ՌԴ ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը։

Խոսքը 2014–2015 թթ.–ին ՈՊԿՀ–ի կողմից ստացված կենսաթոշակային կուտակումների մասին է։ Նախարարի խոսքերով` այդ կուտակումները կփոխանցվեն պետական վերահսկող ընկերությանը (Վնեշէկոնոմբանկի կազմում) այն ժամանակահատվածի ընթացքում, քանի դեռ Ռուսաստանի բանկը գնահատելու է կենսաթոշակային հիմնադրամների ֆինանսական իրավիճակը` դրանք հետագայում կենսաթոշակային կուտակումների ապահովագրման համակարգում ընդգրկելու նպատակով։ Հիմնադրամի հաջող ստուգումից հետո նրանց կհանձնվեն Վնեշէկոնոմբանկին փոխանցված միջոցները` հավելավճարով։

«Եթե ՈՊԿՀ–ներն ավելի շուտ ստուգվեն, ապա կուտակումները ևս նրանց փոխանցվեն ավելի շուտ։ Վնեշէկոնոմբանկը կվերադարձնի կենսաթոշակային կուտակումները ստուգում իրականացնելուց  6 ամսից մինչև մեկ տարի ընկած ժամանակահատվածում։ Վերադարձնելու են փոխհատուցմամբ, դա կլինի դրական տոկոսադրույք` գնաճին գումարած 1 տոկոս, ոչ պակաս», – պարզաբանել է Սիլուանովը, հաղորդում է rbc.ru–ն։

Սեպտեմբերի 23–ին ՌԴ կառավարությունը որոշում է ընդունել բանկի վերահսկմանը հանձնել ՈՊԿՀ–ի հաճախորդների նոր կուտակումները մինչև դրանց բաժնետոմսերի վերածելն ու կուտակումների ապահովագրության համակարգ մտնելը։ Այս մասին որոշումն ընդունվել է ՌԴ փոխվարչապետ Իգոր Շուվալովի մոտ կայացած խորհրդակցությունից հետո։

Ենթադրվում է, որ հիմնադրամի հաճախորդների անունով փոխանցված նոր վճարները, ինչպես նաև այն քաղաքացիների կենսաթոշակային կուտակումները, ովքեր իրենց կուտակային մասը կփոխանցեն 2013 թ., չեն փոխանցվի ՈՊԿՀ–ին, քանի դեռ բաժնետոմսերի չեն վերածվել և ապահովագրական համակարգ մուտք չեն գործել։ Այժմ բոլոր ՈՊԿՀ–ները գործում են ոչ պետական կազմակերպությունների իրավաբանական ձևաչափում, իսկ կենսաթոշակային կուտակումների պահպանության երաշխավորման համակարգը (ապահովագրական համակարգ) դեռ մշակված չէ։

Ավելի վաղ որոշ ԶԼՄ–ներ տեղեկացրել էին, որ նախատեսվում է Պետդումայի քննարկմանը ներկայացնել կենսաթոշակային կուտակումների երաշխավորման մասին օրենք, որն ընդունվելու դեպքում պետք է ուժի մեջ մտնի 2014 թ.–ի հունվարի 1–ից։ Միաժամանակ ՈՊԿՀ–ն պետք է սկսի բաժնետիրական միության վերածվելու գործընթացը, այսինքն այն պետք է վերածվի առևտրային կառույցի` հասկանալի կառուցվածքով և սեփականատերերով։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև