Վերջին չորս առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ ոսկու գինն այսօր մեկ ունցիայի դիմաց հասել է 1340 դոլարի

26.09.2013 14:55
Վերջին չորս առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ ոսկու գինն այսօր մեկ ունցիայի դիմաց հասել է 1340 դոլարի

ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Վերջին չորս առևտրային օրերի ընթացքում առաջին անգամ ոսկին այսօր հասել է մեկ ունցիայի դիմաց 1340 դոլարի։ Ոսկու նման բարձր գնանշում վերջին անգամ արձանագրվել է սեպտեմբերի 20–ին։

Ընթացիկ ժամանակահատվածում ոսկու ակտիվ ֆյուչերսը (դեկտեմբեր) տատանվում է մեկ ունցիայի դիմաց 1328,6-1340,0 դոլարի սահմանում։ Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի արժեքը կազմում է ունցիայի դիմաց 1338,2 դոլար, ինչը 2,0 դոլարով շատ է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը Նյու Յորքի COMEX  ապրանքային բորսայում 2013 թ.–ի սեպտեմբերի 25–ի առուվաճառքի արդյունքում ունցիայի դիմաց 1336,2 դոլար է կազմել, հաղորդում է РБК–ն։

COMEX բորսայում այսօր ոսկին շարունակում է ամրապնդել դիրքերն այն բանից հետո, երբ երեկ չորս նստաշրջանների ընթացքում առաջին անգամ թանկացել էր։ Նախօրեին ոսկու գինն աճել էր մեկ ունցիայի դիմաց գրեթե 20 դոլարով (+1,5%)  այն բանից հետո, երբ նախորդ երեք առևտրային օրերի ընթացքում (սեպտեմբերի 24, 23 և 20) մետաղի պաշտոնական գինը մեկ ունցիայի դիմաց նվազել էր 53.0 դոլարով (-4%)։

Նախօրեին ոսկու նկատմամբ մեծ պահանջարկը պայմանավորված էր եկամտի հաստատագրումից հետո երկար դիրքերի բացման համար տեխնիկապես գրավիչ պայմաններով, ինչպես նաև ԱՄՆ դոլարի փոխարժեքային գնի զգալի նվազմամբ։ Այսպես, դոլարի ցուցանիշը համաշխարհային առաջատար վեց արժույթների համար (ICE dollar index spot) սեպտեմբերի 25–ին նվազել է 0,25 տոկոսով և հասել շաբաթվա ընթացքում արձանագրված իր նվազագույն ցուցանիշին` մինչև 80,334 կետի։

Ոսկու երկար դիրքերի բացման համար տեխնիկապես գրավիչ պայմանները ձևավորվեցին, երբ սեպտեմբերի 24–ին առուվաճառքի ժամանակ մետաղի գնանշումը չորս նստաշրջանների ընթացքում առաջին անգամ նվազեց` հասնելով ունցիայի դիմաց 1306 դոլարի։ Ամենայն հավանականությամբ, այսօր և առաջիկա օրերին COMEX բորսայում ոսկու գնանշման գնային դինամիկան կսահմանափակվի ունցիայի դիմաց 1320,0 դոլար աջակցության մակարդակով և ունցիայի դիմաց 1350,0 դոլար դիմադրության մակարդակով, կարծում են փորձագետները։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև