ԱԽՏ բորսաները դրական են բացվել ամերիկյան ցուցիչների աճի ֆոնին

27.09.2013 11:49
ԱԽՏ բորսաները դրական են բացվել ամերիկյան ցուցիչների աճի ֆոնին

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի բորսաներն ուրբաթ` սեպտեմբերի 27–ի, առուվաճառքները բացել են աճով` նախօրեին ամերիկյան ֆոնդային ցուցիչների ավելացման ֆոնին, վկայում են բորսաների տվյալները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Ճապոնական Nikkei–ն աճել է 0,03% –ով` մինչև 14803.99 կետ։ Հարավկորեական KOSPI–ն ավելացրել է 0.17 տոկոս` մինչև 2010.71 կետ։ Ավստրալական S&P/ASX 200 ցուցիչը բացվել է 0.33–տոկոսանոց բարձրացումով և կազմում է 5312.10 կետ։

Ամերիկյան ֆոնդային հարթակները հինգշաբթի պլյուսով են փակվել աշխատաշուկայի վիճակագրության ֆոնին` չնայած երկրի պարտքային խնդիրների հետ կապված ներդրողների մտավախություններին։ Նոր տվյալների համաձայն` պետությանը գործազրկության նպաստի համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թիվը սեպտեմբերի 21–ին ավարտված շաբաթվա ընթացքում կրճատվել է 5 հազարով և կազմել է 305 հազար, մինչդեռ վերլուծաբանները կարծում էին, որ դիտարկվող ժամանակահատվածում հայտերի թիվն ավելացել է 16 հազարով։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել նաև երկրորդ եռամսյակում համաշխարհային խոշորագույն տնտեսության դինամիկայի տվյալներին։ ԱՄՆ ՀՆԱ իրական աճն ապրիլ–հունիսին, վերջնական գնահատականի համաձայն, տարեկան կազմել է 2.5 տոկոս։ Անցած եռամսյակի ցուցանիշի դինամիկան համընկել է երկրորդ գնահատականի հետ։ Փորձագետները ենթադրում էին երրորդ գնահատականը` 2.6–տոկոսանոց մակարդակում։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև
No Related Post