Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան զարգացնել երկրի մասնավոր հատվածը. ֆինանսների նախարար

27.09.2013 12:56
Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան զարգացնել երկրի մասնավոր հատվածը. ֆինանսների նախարար

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի առաջին եվրապարտատոմսերը թույլ կտան խոշոր ներդրումներ կատարել երկրի մասնավոր հատվածում, ասաց Հայաստանի ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Հայաստանը սեպտեմբերի 19–ին առաջին անգամ եվրապարտատոմսերի թողարկում է իրականացրել։ Թողարկման ծավալը 700 մլն ԱՄՆ դոլար է, մարման ժամկետը՝ 7 տարի,եկամտաբերությունը՝ 6 տոկոս: Հիմնական տեղաբաշխողներն են` Deutsche Bank AG, London Branch, HSBC Bank plc և J.P.Morgan Securities plc։ Ըստ Ֆինանսների նախարարության տվյալների, Հայաստանի կողմից առաջին անգամ թողարկած եվրապարտատոմսերի պահանջարկը հատել է երեք միլիարդ դոլարի սահմանը:

«Հայաստանի կայուն մասնավոր հատվածն այսօր զարգացման կարիք ունի, և այդ նպատակով անհրաժեշտ է ներգրավել ֆինանսավորում, սակայն եթե երկիրը եվրապարտատոմսերի թողարկում չի իրականացնում և հայտնի չէ համաշխարհային ֆինանսական շուկայում, ներդրողների ներգրավումն անհնար է։ Խոսքը 50, 100, 150 մլն դոլարի խոշոր ներդրումների մասին է»,– ասաց Սարգսյանը։

Նախարարի խոսքով` Հայաստանն աղքատ երկրների խմբից հարստության և զարգացման միջին մակարդակի երկրների խումբ անցնելու փուլում է, ինչի կապակցությամբ պետք է ինքնուրույն փնտրի ֆինանսավորում միջազգային շուկաներում։

«Այդ նպատակով եվրապարտատոմսերի թողարկումը կարևոր քայլ է կապիտալի համաշխարհային շուկայում ճանաչելիության ապահովման, մեր երկրում ներդրումների ռիսկերի մակարդակի վերաբերյալ տեղեկատվության հայտնվելու  համար»,– ասաց Սարգսյանը։

Նախարարը նշեց նաև, որ զարգացող երկրները բավականին գրավիչ են ներդրողների համար զարգացած երկրներում ներդրումային ռիսկերի բարձրացման տեսանկյունից, որտեղ դրույքաչափերը մոտենում են զրոյի ճգնաժամի պատճառով։

«Ներդրողները նոր շուկաներ են փնտրում, իսկ կապիտալի համաշխարհային շուկա առաջին անգամ մտած երկիրն իրենից հետաքրքրություն է ներկայացնում; Հայաստանն այդ իմաստով առողջ տնտեսական զարգացման երկիր է և ներդրողների համար ավելի փոքր ռիսկ է ներկայացնում»,– ընդգծեց Սարգսյանը։

Հայաստանի կառավարությունն առաջին եվրապարտատոմսերի թողարկման հայեցակարգը հավանության էր արժանացրել այս տարվա մայիսին։ Հայկական եվրապարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարվող ներդրումների խթանման նպատակով իրականացվել են օրենսդրական փոփոխություններ, ըստ որոնց` արտարժույթով հայկական պետական պարտատոմսերում ոչ ռեզիդենտների կողմից կատարված ներդրումներից ստացված եկամուտները կազատվեն շահութահարկից։–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև