Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ դոլարի դիմաց 1330 ունցիայից բարձր մակարդակում

27.09.2013 15:32
Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ դոլարի դիմաց 1330 ունցիայից բարձր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 27սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը չի կարողացել պահպանվել 1330 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,8 տոկոսով և պաշտոնապես կազմել 1321,50 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 11,00 դոլարով, երբ AM Fixing–ի գինը չորս առևտրային օրվա ընթացքում հասել է առավելագույն նիշի` մինչև 1332,50 դոլար/ունցիա։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1320,0-1328,8 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1322,1 դոլար/ունցիա։

Ստորև բերվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 26 սեպտեմբերի – 1332,50 (AM Fix), 1333,00 (PM Fix);
- 25 սեպտեմբերի – 1320,25 (AM Fix), 1322,75 (PM Fix);
- 24 սեպտեմբերի – 1316,50 (AM Fix), 1314,25 (PM Fix);
- 23 սեպտեմբերի – 1321,75 (AM Fix), 1323,00 (PM Fix);
- 20 սեպտեմբերի – 1355,25 (AM Fix), 1349,25 (PM Fix): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև