Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

27.09.2013 19:07
Երևանի բնակիչը շահել է «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի գլխավոր մրցանակը` ուղևորություն դեպի Իտալիա

ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը և Visa ընկերությունն ուրբաթ ամփոփել են «Ամառը ՎՏԲ–ի հետ» ակցիայի արդյունքները։ Ակցիայի խաղարկության արդյունքում գլխավոր մրցանակակիր է ճանաչվել ՎՏԲ-Հայաստան Բակի հաճախորդ Հայկ Մնացականյանը:

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանների համար նախատեսված ակցիան գործում էր 2013թ. մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը: Ակցիային կարող էին մասնակցել ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր Visa քարտապանները, որի համար պարզապես անհրաժեշտ էր ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտով ցանկացած գումարի գնումներ կատարել Հայաստանի և նրա սահմաններից դուրս գործող ցանկացած առևտրի կամ սպասարկման կետերում: ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտով արված յուրաքանչյուր գնման դիմաց քարտապանները ստանում էին բոնուսային միավորներ գնման գումարից և հնարավորություն` շահելու արժեքավոր նվերներ:

ՎՏԲ-Հայաստան Բանկի առավելագույն բոնուսային միավորներ վաստակած Visa քարտապանների միջև խաղարկվեցին 100 արժեքավոր մրցանակներ ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության կողմից: Մրցանակների թվում էին կենցաղային տեխնիկայի գնման 50 հավաստագրեր և ՎՏԲ-Հայաստան Բանկում արտոնյալ պայմաններով բանկային պրոդուկտների ձևակերպման 50 հավաստագրեր` -1% վարկի և +1%` ավանդի համար:

Մարքետինգային արդյունքների վերլուծությունը ցույց տվեց, որ Visa քարտապանները մեծամասնությամբ գնումները իրականացրել են սուպերմարկետներում: Առևտրի/սպասարկման կետերից ճանաչելիությամբ երկրորդը հագուստի խանութներն են, այնուհետև էլեկտրատեխնիկայի խանութ-սրահները: Բացի այդ, նկատվել է նաև վճարումների զգալի աճ ինտերնետ-միջավայրում:

Ինչպես նշել է «ՎՏԲ–Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը, «Ամառը ՎՏԲ-ի հետ» արշավը ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ վճարումների խթանմանն ուղղված երրորդ արշավն էր, որի արդյունքները ցույց տվեցին, որ Բանկի Visa քարտապաններն ավելի հաճախ և ակտիվ էին օգտագործում Visa քարտերը անկանխիկ վճարումների լայն սպեկտրի համար:

«Մենք ծրագրում ենք նմանատիպ արշավներ անցկացնել նաև հետագայում, քանի որ դրանք թույլ են տալիս հաճախորդներին իմանալ ավելին մեր պրոդուկտների մասին, աջակցում են Բանկի հետ երկարատև հարաբերությունների կայացմանը»,– նշել է նա։ :

Ըստ Կովկասյան տարածաշրջանի երկրներում Visa տարածաշրջանային մենեջեր Իրինա Կամխաձեի, անկանխիկ վճարումների սեկտորի զարգացումը շարունակում է մնալ Հայաստանում մեր գործունեության գլխավոր առաջնահերթություններից մեկը: Այդ զարգացման գրավականը սպառողների` անկանխիկ վճարումների հնարավորությունների ու առավելությունների մասին իրազեկման մակարդակի բարձրացումն է և որպես հետևանք ապրանքների և ծառայությունների դիմաց վճարելու համար քարտի ակտիվ օգտագործումը:

«Այդ նպատակին հասնելուն օգնում են մարքետինգային արշավները: Առավել կարևոր է այն, որ նման նախաձեռնությունները իրականացվում են պարբերաբար: Ինչպես ցույց են տալիս արշավի արդյունքները` վճարումների քանակի և ծավալի աճը առևտրի ցանցերում և ինտերնետում, Visa քարտերը աստիճանաբար դառնում են Հայաստանի սպառողների համար վճարում կատարելու սովորական միջոց»,– ընդգծել է նա։

Այս կապակցությամբ Կամխաձեն շնորհակալություն է հայտնել ՎՏԲ-Հայաստան Բանկին Visa քարտերով անկանխիկ վճարումների խթանման գործում ունեցած ավանդի համար և շնորհավորել Բանկին ու Visa քարտապաններին վերջին երկու տարվա ընթացում արդեն երրորդ հաջող մարքետինգային արշավի կապակցությամբ։

ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները պատրաստակամությամբ արձագանքեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի և Visa ընկերության առաջարկին, ինչի մասին վկայում են արշավի արդյունքները: Ակցիայի գործելու 3,5 ամիսների ընթացքում (2013թ.մայիսի 15-ից մինչև սեպտեմբերի 1-ը) ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով անկանխիկ գործարքների քանակը կրկնապատկվել է, այդ թվում` շրջանառությունը Visa քարտերով ավելացել է 50%-ով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ: Ակցիայի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտերով կատարված գործարքների միջին քանակը կազմել է օրական 8000:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ:

Visa-ն գլոբալ վճարային համակարգ է, որն աշխարհի ավելի քան 200 երկրներում  քարտատերերին, առևտրասերվիսային ձեռնարկություններին, ֆինանսական և կառավարական հաստատություններին էլեկտրոնային վճարման արագ, անվտանգ և հուսալի ցանց է ապահովում: –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև