Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա բորսայում սեպտեմբերի 28–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

    Saturday, September 28th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 28–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 28–ին կազմել է 1 դոլարի դիմաց 405,06 դրամ

    Saturday, September 28th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 28–ի արդյունքներով, սեպտեմբերի 27–ի ցուցանիշի համեմատ նվազել է 0,56 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,06 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի շուրջ 110 մլրդ դրամ

    Saturday, September 28th, 2013

    2014 թ.–ին Հայաստանի պետբյուջեի պակասուրդը կկազմի 110,5 մլրդ դրամ, հայտարարել է ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը` շաբաթ օրը կառավարությունում ներկայացնելով հաջորդ տարվա պետբյուջեի նախագիծը։

    ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին

    Saturday, September 28th, 2013

    ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին որպես Issuer և Acquirer միաժամանակ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունիից:

    ԱՄՀ–ն հաստատել է, որ Ռումինիային 2,7 մլրդ դոլար փոխառություն է հատկացվելու

    Saturday, September 28th, 2013

    Արժույթի միջազգային հիմնադրամը հաստատել է Ռումինիային 2,7 մլրդ դոլարի չափով երկամյա ժամկետով փոխառության հատկացումը, գրում է РБК–ն` հղում անելով Reuters–ին։

    Բյուջեի վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայության հետևանքով ԱՄՆ բորսաների ցուցիչները նվազել են

    Saturday, September 28th, 2013

    Ամերիկյան ֆոնդային ցուցիչներն ուրբաթ նվազել են ԱՄՆ–ի պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ պայմանավորվածությունների բացակայության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

    Տասնհինգ երկրի քաղաքացիների կեսից ավելին պատրաստ է կենսաթոշակային միջոցները կուտակել վաղ տարիքից. HSBC հետազոտություն

    Saturday, September 28th, 2013

    HSBC խմբի անցկացրած հետազոտության շրջանակում պարզ է դարձել, որ «Կուտակեք վաղ տարիքից» խորհուրդը հարցմանը մասնակցած կենսաթոշակառուների 53 տոկոսի համար լավագույն ֆինանսական խորհուրդն է եղել։ Այս մասին ասվում է HSBC Բանկ Հայաստանի` «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրած հաղորդագրության մեջ, որում ներկայացված են հետազոտության արդյունքները։