Բյուջեի վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայության հետևանքով ԱՄՆ բորսաների ցուցիչները նվազել են

28.09.2013 11:18
Բյուջեի վերաբերյալ պայմանավորվածությունների բացակայության հետևանքով ԱՄՆ բորսաների ցուցիչները նվազել են

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Ամերիկյան ֆոնդային ցուցիչներն ուրբաթ նվազել են ԱՄՆ–ի պետական պարտքի վերին շեմի բարձրացման շուրջ պայմանավորվածությունների բացակայության ֆոնին, վկայում են բորսայի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Արդյունաբերական Dow Jones ցուցիչը կորցրել է 0,46 տոկոս և կազմել է 15258,24 կետ։ Բարձրտեխնոլոգիական NASDAQ–ը նվազել է 0,15 տոկոսով և կազմել է 3781,59  կետ։ S&P 500 լայն շուկայի ցուցիչը թուլացել է 0,41տոկոսով` հասնելով 1691,75 կետի։

ԱՄՆ սենատն ուրբաթ պալատ վերադարձրեց ներկայացուցիչներին բյուջետային օրինագիծն ավարտին հասցնելու համար, որը կոչված էր վերականգնել կառավարության նորմալ ֆինանսավորումը։ Բյուջեի վերաբերյալ փոխզիջման հասնելու համար երեք օր է մնացել։  Բյուջեի ծախսերի մասին պայմանավորվածությունների  բացակայության պատճառով նոր ֆինանսկան տարվա մեկնարկով` հոկտեմբերի 1–ին ԱՄՆ–ին իշխանության դաշնային մարմիններին ֆինանսավորման ժամանակավոր դադարեցում է սպառնում։

Ներդրողներն ուշադրություն են դարձրել շաբաթվա վերջին հրապարակված ռազմավարական տվյալներին։ Միչիգանի համալսարանի սպառողական տրամադրությունների ցուցիչը, որն արտացոլում է ԱՄՆ–ի տնտեսության նկատմամբ տնային տնտեսությունների վստահության աստիճանը, սեպտեմբերին, ըստ վերջնական գնահատականի, նվազել է մինչև 77,5 կետ` օգոստոսի 82,1 կետի դիմաց։ Տվյալները վերլուծաբանների սպասումներից վատն էին, նրանք կանխատեսում էին, որ ցուցանիշը կկազմի 78 կետ։

ԱՄՆ–ի սպառողական եկամուտներն օգոստոսին, հուլիսի համեմատ, աճել են 57, 2 մլրդ դոլարով կամ 0,4 տոկոսով, այն ժամանակ, երբ ծախսերն ավելացել են 34,5 մլրդ դոլարով կամ 0,3 տոկոսով։ Տվյալներն ու վերլուծաբանների սպասումները համընկել են։

Շուկայի անորոշությունը կարող է ուժեղանալ երրորդ եռամսյակի հաշվետվությունների սեզոնի մեկնարկին զուգընթաց, և «հաջորդ 45 օրերը բավական անհանգիստ կլինեն»,– նշել է  Federated Investors Inc. Ակտիվների ղեկավար Մեթյու Կաուֆլերը (Matthew Kaufler), ում խոսքը մեջբերում է MarketWatch գործակալությունը։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև