ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին

28.09.2013 14:34
ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ-Հայաստան Բանկը միացավ MasterCard միջազգային վճարային համակարգին որպես Issuer և Acquirer միաժամանակ, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունիից:

Ինչպես նշված է հաղորդագրության մեջ, դա բանկին հնարավորություն է տալիս թողարկելու տվյալ վճարային համակարգի քարտեր, ինչպես նաև սպասարկել դրանք բանկոմատների ցանցում, կատարել առևտրային էկվայրինգ, որը հնարավորություն է ընձեռում ընդունելու MasterCard միջազգային վճարային համակարգի քարտեր ապրանքների և ծառայության վճարման համար:

Բանկն իր հաճախորդներին առաջարկում է բազմարժութային քարտերի մի քանի տեսակ` Cirrus/Maestro, MasterCard Standart և Gold: MasterCard համակարգի քարտերից կարելի է օգտվել ոչ միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի ողջ մասնաճյուղային ցանցում, բոլոր բանկոմատներում, առևտրի կետերում և կանխիկացման POS-տերմինալներում, այլև արտասահմանում: Ձեռք բերելով MasterCard քարտեր, ինչպես նաև ՎՏԲ-Հայաստան Բանկի թողարկած այլ քարտեր` հաճախորդները հնարավորություն են ստանում օգտվելու միաժամանակ մի քանի արժութային հաշիվներից` AMD, USD, RUB ու EUR:

Առավել հարմարավետության ու ժամանակի խնայողության նկատառումներով հաշիվների համալրումը կարելի է կատարել Երևանում և Հայաստանի մարզերում տեղադրված TelCell ավելի քան 1000 վճարային տերմինալների միջոցով: MasterCard համակարգի քարտապանների համար նաև հեշտացված է վարկային գիծ բացելու ընթացակարգը: Քարտերը կարելի է ձեռք բերել արդեն սեպտեմբերի 28-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի բոլոր մասնաճյուղերում, իսկ սպասարկումը բանկոմատներում, մասնաճյուղերում և առևտրի ցանցում կիրականացվի հոկտեմբերի կեսից:

MasterCard միջազգային վճարային համակարգը միավորում է 22 հազ. ֆինանսական հաստատություններ աշխարհի 210 երկրներում և ունի միասնական զեղչային համակարգ:

«ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի գլխավոր տնօրեն-տնօրինության նախագահ Յուրի Գուսև. «ՎՏԲ-Հայաստան Բանկի միացումը MasterCard միջազգային վճարային համակարգին արտացոլում է մեր ձգտումը նպաստելու անկանխիկ վճարումների ներքին համակարգի զարգացմանը ապրանքների ու ծառայությունների դիմաց վճարումների ընդհանուր ծավալում դրանց չափաբաժնի ավելացման և քարտապանների հավատարմության բարձրացման նպատակով: Դա հնարավորություն է տալիս առաջարկել հաճախորդներին ծառայությունների լայն տեսականի: Թողարկելով MasterCard քարտեր, մեր Բանկն օպտիմիզացնում է իր քարտային ծրագրերը, կիրառելով արևմտյան երկրների և տեխնոլոգիական որոշումների մատակարարների լավագույն փորձը»:

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն 2003թ.-ից VISA International միջազգային վճարային համակարգի լիիրավ անդամ է, Բանկի Visa քարտապանների թիվը գերազանցում է 280 հազարը, ինչն ապահովում է հայկական շուկայում առաջին տեղը քարտերի քանակով: ՎՏԲ-Հայաստան Բանկը նաև АRCA հայկական վճարային համակարգի սպասարկող անդամ է:-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև