NASDAQ OMX Արմենիա բորսայում սեպտեմբերի 28–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

28.09.2013 19:50
NASDAQ OMX Արմենիա բորսայում սեպտեմբերի 28–ին դոլարով և եվրոյով գործարք չի իրականացվել

ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 28–ին ԱՄՆ դոլարով և եվրոյով գործարքներ չեն իրականացվել։ Այս մասին են վկայում «ԱՌԿԱ» գործակալությանը տրամադրված  NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայի տվյալները։

Բորսայում արտարժույթով վերջին գործարքն արձանագրվել է սեպտեմբերի 27–ին, երբ ԱՄՆ միջին կշռված փոխարժեքը կազմել է մեկ դոլարի դիմաց 405,62 դրամ։

Սեպտեմբերի 28–ի արդյունքում միջին շուկայական փոխարժեքները կազմում են մեկ դոլարի դիմաց 405,06 դրամ, մեկ եվրոյի դիմաց` 546,43 դրամ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև