Archives by Month:

Calendar:

  • Calendar

    September 2013
    M T W T F S S
     1
    2345678
    9101112131415
    16171819202122
    23242526272829
    30  
  • Archive for September 30th, 2013

    Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.5 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ

    Monday, September 30th, 2013

    Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց 67.35 դրամով` սեպտեմբերի 30–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ։

    Հայաստանի ֆինանսական համակարգը տարածաշրջանում ամենակայուն համակարգերից մեկն է. ԿԲ

    Monday, September 30th, 2013

    Հայաստանի ֆինանսական համակարգն այսօր ամենակայուն համակարգերից մեկն է տարածաշրջանում, և այդ մասին ամեն կերպ պետք է իրազեկել բնակչությանը, կարծում է Հայաստանի Կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը։

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ին 405,75 դրամ է կազմել

    Monday, September 30th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում սեպտեմբերի 30–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,75 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ին 405,29 դրամ է կազմել

    Monday, September 30th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը սեպտեմբերի 30–ի արդյունքներով, սեպտեմբերի 28–ի ցուցանիշի համեմատ աճել է 0,23 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը

    Լոնդոնում ոսկու գինը գերազանցել է շաբաթվա առավելագույն նիշը` հաստատվելով ավելի քան 1335 դոլար/ունցիա մակարդակում

    Monday, September 30th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը գերազանցել է իր առավելագույն նիշը` գրանցվելով 1335 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է 1,1 տոկոսով և պաշտոնապես կազմել 1335,75 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

    Հայաստանում փողի զանգվածի ծավալն օգոստոսին ավելացել է 0.95%–ով և 1 425.6 մլրդ դրամ կազմել

    Monday, September 30th, 2013

    Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի օգոստոսի վերջին, հունիսի համեմատ, աճել է 0.95%–ով և կազմել է ավելի քան 1 425.6 մլրդ դրամ։

    ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին

    Monday, September 30th, 2013

    ՀՀ ԿԲ–ն հայտարարում է «Իմ Ֆինանսների միամսյակ» ծրագրի մեկնարկի մասին, որի նպատակն է բնակչության ուշադրությունն ուղղել անձնական ֆինանսների «ճիշտ» կառավարմանը։

    Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

    Monday, September 30th, 2013

    Սեպտեմբերի 23–27–ն ընկած ժամանակահատվածում ոսկին ընդհանուր առմամբ վաճառվել է աճով, սակայն հստակ ուղղված տրենդ այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված խառը մակրոտնտեսական վիճակագրությունը և ԱՄՆ դոլարի պակաս վստահ դիրքերը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,50 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1336,34 ԱՄՆ դոլարի։

    Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 1,1%–ով և կազմել է 733,1 մլրդ դրամ

    Monday, September 30th, 2013

    Հայաստանում փողի բազան 2013 թվականի օգոստոսի արդյունքներով, հուլիսի համեմատ ավելացել է 1,1%–ով և կազմել է շուրջ 733,1 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն օգոստոսի վերջին կազմել է ավելի քան 410,5 մլրդ դրամ` հուլիսի ավելի քան 415,2 մլրդ դրամի դիմաց։

    NASDAQ OMX Արմենիայում ԱՄՆ դոլարով իրականացված գործարքների ծավալը նախորդ շաբաթ 22,7 մլն դոլար է կազմել

    Monday, September 30th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում ԱՄՆ դոլարով իրականացված արժութային առուվաճառքի համախառն ծավալը 2013 թվականի սեպտեմբերի 23–28–ն ընկած ժամանակահատվածում կազմել է շուրջ 22,7 մլն դոլար` սեպտեմբերի 17–20-ն ընկած ժամանակահատվածում գրանցված 9,7 մլն դոլարի դիմաց, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին Հայաստանի Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։