Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 1,1%–ով և կազմել է 733,1 մլրդ դրամ

30.09.2013 14:24
Հայաստանում փողի բազան օգոստոսին ավելացել է 1,1%–ով և կազմել է 733,1 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի /ԱՌԿԱ/. Հայաստանում փողի բազան 2013 թվականի օգոստոսի արդյունքներով, հուլիսի համեմատ ավելացել է 1,1%–ով և կազմել է շուրջ 733,1 մլրդ դրամ։ Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ԱՎԾ–ից` ՀՀ ԿԲ նախնական տվյալների հիման վրա, ԿԲ–ից դուրս կանխիկ գումարն օգոստոսի վերջին կազմել է ավելի քան 410,5 մլրդ դրամ` հուլիսի ավելի քան 415,2 մլրդ դրամի դիմաց։

Դրամային պարտադիր պահուստների մեծությունը կազմել է ավելի քան 181,2 մլրդ դրամ` հուլիսի վերջին գրանցված ավելի քան 166,7 մլրդ դրամի դիմաց, իսկ արտարժույթով պարտադիր պահուստների մեծությունը ` ավելի քան 138,6 մլրդ դրամ` հուլիսի վերջի 139,6 մլրդ դրամի դիմաց։

Զուտ միջազգային պահուստները (առանց սեփականաշնորհման միջոցների) 2013թ.–ի օգոստոսի վերջին կազմել են շուրջ 427 մլրդ դրամ՝ հուլիսի համեմատ ավելանալով 4,9 տոկոսով։

Հաշվետու ժամանակահատվածում զուտ ներքին ակտիվների մեծությունը կազմել է ավելի քան 306մլրդ դրամ` հուլիսի վերջի ավելի քան 317,9 մլրդ դրամի դիմաց ($1 –ը` 405,06 դրամ)։  -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև