Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

30.09.2013 14:49
Մետաղների շուկա. ոսկին թանկացել է, ուշադրության կենտրոնում են ԱՄՆ–ի մակրոտվյալները

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Սեպտեմբերի 23–27–ն ընկած ժամանակահատվածում ոսկին ընդհանուր առմամբ վաճառվել է աճով, սակայն հստակ ուղղված տրենդ այդպես էլ չհաջողվեց ձևավորել։ Միաժամանակ խոշորագույն համաշխարհային տնտեսությունից ստացված խառը մակրոտնտեսական վիճակագրությունը և ԱՄՆ դոլարի պակաս վստահ դիրքերը նույնպես նպաստեցին դեղին մետաղի գրավչության բարձրացմանը։ Արդյունքում` ոսկու արժեքը նախորդ շաբաթ բարձրացավ 0,50 տոկոսով` հասնելով մեկ տրոյական ունցիայի դիմաց 1336,34 ԱՄՆ դոլարի։

Ընդ որում, շուկայի մասնակիցները նախկինի պես մեծ զգուշությամբ են վերաբերվում տվյալ ակտիվին նույնիսկ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ առաջիկա ամիսներին ԴՊՀ–ն չի նախատեսում բաց շուկայում կրճատել արժեթղթերի գնումների ծավալը։

Առաջիկա շաբաթվա սկզբին ոսկու հեռանկարները հավանաբար անորոշ կմնան, քանի դեռ շուկան նոր զգալի ուղենիշներ չի ստանա։ Նախևառաջ շուկայի մասնակիցների ուշադրության կենտրոնում կլինեն առավելապես ԱՄՆ–ից ստացված մի շարք առանցքային մակրոտնտեսական տվյալները, որոնք ընդունակ են էական ազդեցություն ունենալ ներդրողների տրամադրության և թանկարժեք ակտիվի գնանշումների վրա։ Այդ նորությունների շարքում պետք է առանձնացնել  Արդյունաբերական հատվածում մատակարարումների կառավարման ինստիտուտից PMI գնումների մենեջերների ցուցիչի վերաբերյալ տվյալների հրապարակումը, ADP գործակալությունից ստացված նոր աշխատատեղերի քանակը և սեպտեմբերին ոչ գյուղատնտեսական հատվածում զբաղվածների թվի փոփոխությունը։

Ընդհանուր առմամբ վերջին շրջանում հրապարակվող ամերիկյան վիճակագրությունն աստիճանաբար բարելավվել է, և մենք ակնկալում ենք, որ օվկիանոսի մյուս կողմից չափավոր դրական հաշվետվությունները կարող են նպաստել ամերիկյան արժույթի ամրապնդմանը, դրա կապակցությամբ թանկարժեք մետաղի գնանշումները կարող են նվազել։ Առաջիկա հինգ առևտրային օրերին ոսկու համար աջակցության մակարդակ կարող է դառնալ մեկ տրոյական ունցիայի դիմաց 1290,0 ԱՄՆ դոլար նշանակումը։ Այն դեպքում, եթե ԱՄՆ–ից ստացված մակրոտվյալները վատ գտնվեն, ոսկին կթանկանա։

Եվրոպական նորությունների շրջանում պետք է առանձնացնել սեպտեմբերին PMI կոմպոզիտային ցուցիչի և օգոստոսին մանրածախ առևտրի վերաբերյալ վերջնական տվյալները։ Առաջիկա շաբաթվա ընթացքում նախատեսված կարևոր իրադարձություններից նաև պետք է առանձնացնել հիմնական տոկոսադրույքի մասին ԵԿՄ հերթական նիստը, ինչպես նաև նախագահ Մարի Դրագիի ավանդական ասուլիսը։ Վերջին շրջանում էապես ուժեղացել են այն սպասելիքները, որ եվրոպական կարգավորիչը կարող է դիմել առանցքային տոկոսադրույքի նվազմանը։ Եթե այդ սպասումներն արդարացվեն, ԱՄՆ դոլարը կարող է ամրապնդել իր դիրքերը` այդպիսով մետաղների շուկայում զգալի փոփոխականություն հրահրելով։

Սակայն եթե դատենք ըստ վերջին մակրոտնտեսական տվյալների` Եվրոպայի իրավիճակը դեռ վճռական գործողություններ չի պահանջում, այդ պատճառով կարելի է ենթադրել, որ այդ նիստը տեղի կունենա աշխատանքային օր և առանց դրամաշնորհային քաղաքականության լուրջ փոփոխությունների։ –0–

Միքայել Վերդյան,  FOREX CLUB վերլուծաբան

Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել խմբագրության դիրքորոշման հետ


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև