Հայաստանում փողի զանգվածի ծավալն օգոստոսին ավելացել է 0.95%–ով և 1 425.6 մլրդ դրամ կազմել

30.09.2013 15:30
Հայաստանում փողի զանգվածի ծավալն օգոստոսին ավելացել է 0.95%–ով և 1 425.6 մլրդ դրամ կազմել

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Փողի զանգվածի ծավալը Հայաստանում 2013թ.-ի օգոստոսի վերջին, հունիսի համեմատ, աճել է 0.95%–ով և կազմել է ավելի քան 1 425.6 մլրդ դրամ։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունից ՀՀ Կենտրոնական բանկի նախնական տվյալների հիման վրա` բանկային համակարգից դուրս կանխիկ գումարի ծավալն օգոստոսի վերջին կազմել է շուրջ 359,1 մլրդ դրամ՝ հունիսի վերջին գրանցված ավելի քան 365.1 մլրդ դրամի դիմաց, ցպահանջ ավանդները (դրամով) 166.3 մլրդ դրամ են կազմել` նախորդ ամսվա վերջի 164.7 մլրդ դրամի դիմաց։

Ժամկետային ավանդների ծավալը հաշվետու ժամանակահատվածի վերջում ավելի քան 220.9 մլրդ դրամ է կազմել` հունիսի վերջի 219 մլրդ դրամի դիմաց։ Ընդ որում, արտարժույթով ավանդների ծավալը շուրջ 679.2 մլրդ դրամ է կազմել` նախորդ ամսվա վերջին գրանցված 663.2 մլրդ դրամի դիմաց։

Միաժամանակ փողի բազմարկիչն օգոստոսի վերջին 1,94 է կազմել՝ հուլիսի համեմատ նվազելով 0,01 կետով։ (1 դոլարը` 405,06 դրամ):-0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև