Լոնդոնում ոսկու գինը գերազանցել է շաբաթվա առավելագույն նիշը` հաստատվելով ավելի քան 1335 դոլար/ունցիա մակարդակում

30.09.2013 18:08
Լոնդոնում ոսկու գինը գերազանցել է շաբաթվա առավելագույն նիշը` հաստատվելով ավելի քան 1335 դոլար/ունցիա մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը գերազանցել է իր առավելագույն նիշը` գրանցվելով 1335 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինն աճել է 1,1 տոկոսով և պաշտոնապես կազմել 1335,75 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Ոսկին այսօր Լոնդոնում թանկացել է 14,25 դոլարով` փոփոխվելով ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշների հիման վրա։  Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1335,6-1353,8 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1336,4 դոլար/ունցիա։

Ներկայացվում են Լոնդոնում ոսկու առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա):

- 27 սեպտեմբերի – 1321,50 (AM Fix), 1341,00 (PM Fix);
- 26 սեպտեմբերի – 1332,50 (AM Fix), 1333,00 (PM Fix);
- 25 սեպտեմբերի – 1320,25 (AM Fix), 1322,75 (PM Fix);
- 24 սեպտեմբերի – 1316,50 (AM Fix), 1314,25 (PM Fix);
- 23 սեպտեմբերի – 1321,75 (AM Fix), 1323,00 (PM Fix)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև