Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.5 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ

30.09.2013 19:19
Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.5 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1.5 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  67.35 դրամով` սեպտեմբերի 30–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15936.04 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17321.78 դրամ (73.21 դրամ անկում)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արծաթ` գնման գին` 260.80 (-6.36), բացթողնման գին` 283.48 (-6.91), պլատին` գնման գին`17129.65 (-269.41), բացթողնման գին` 18619.18 (-292.84), պալադիում` գնման գին` 8647.14 (+86.06), բացթողնման գին`  9399.07 (+93.55): -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև