«Անելիք Բանկն» «Իմ ֆինանսները» միջոցառումների ծրագրի շրջանակում իր հաճախորդներին կմատուցի մի շարք անակնկալներ

01.10.2013 15:52
«Անելիք Բանկն» «Իմ ֆինանսները» միջոցառումների ծրագրի շրջանակում իր հաճախորդներին կմատուցի մի շարք անակնկալներ

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն «Իմ ֆինանսները» միջոցառումների ծրագրի շրջանակում իր հաճախորդներին կմատուցի մի շարք անակնկալներ, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից։
Հաղորդագրության համաձայն, սույն թվականի հոկտեմբերի 1-31-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Կենտրոնական Բանկի և ՀԲՄ կողմից կազմակերպված «Իմ ֆինանսները» ծրագրի շրջանակում կիրականացվեն մի շարք միջոցառումներ, որոնց իր ակտիվ մասնակցությունը կունենա նաև  «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն իր մի շարք բանկային պրոդուկտներով:

«Իմ ֆինանսները» ծրագրի շրջանակում հոկտեմբերի 1-31-ը հաճախորդները կարող են իրենց գումարները ներդնել  Բանկի «Վստահելի» ավանդատեսակում` սկսած 1,000 ՀՀ դրամ կամ դրան համարժեք արտարժույթով:

Տվյալ ժամանակահատվածում հաճախորդները ՀՀ դրամով և 1 տարով «Վստահելի» ավանդատեսակում գումար ներդնելու դեպքում կստանան տարեկան 0,3%-ով ավել եկամուտ:

Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, անակնկալներ կլինեն նաև «Էքսպրես ուսանողական» վարկի վարկառուների համար, և տվյալ ծրագրի շրջանակում նշված վարկատեսակը կտրամադրվի ավելի ցածր տոկոսադրույքով:

««Այս ծրագիրը «ՀՀ-ում ֆինանսական կրթության ազգային ռազմավարության» մաս է կազմում և բնականաբար «Անելիք Բանկ» ՓԲԸ-ն չէր կարող անմասն մնալ ու իր ներդրումը չունենալ այս գործում»,- նշել է «Անելիք Բանկ» ՓԲԸ Վարչության նախագահի ժ.պ. Բաբիկ Նաջարյանը:

Միաժամանակ Նազարյանը հույս է հայտնել, որ նման սոցիալական ուղվածություն ունեցող ծրագրերը, որոնք բնակչության լայն զանգվածների համար ավելի հասանելի են դարձնում ֆինանսական գործիքների օգտագործումը, առավել հաճախ կիրականացվեն։

«Անելիք Բանկ» ՓԲԸ–ն ստեղծվել է 1990 թվականի հուլիսի 9–ին, գրանցվել է 1991 թվականի հոկտեմբերի 1–ին, իսկ 1996 թվականի հոկտեմբերին բանկը ստացել է ՀՀ ԿԲ թիվ 9 գլխավոր արտոնագիր։ Բանկի 100 տոկոս բաժնետերը լիբանանյան CreditBank–ն է։–0– -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև