Հայկական «ՊրոԿրեդիտ Բանկի» կանոնադրական կապիտալը համալրվել է 2.5 մլրդ ՀՀ դրամով

01.10.2013 17:55
Հայկական «ՊրոԿրեդիտ Բանկի» կանոնադրական կապիտալը համալրվել է 2.5 մլրդ ՀՀ դրամով

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ի կանոնադրական կապիտալը համալրվել է 2.5 մլրդ ՀՀ դրամով, տեղեկացվում է բանկի կայքում։

Հաղորդագրության համաձայն` կապիտալի համալրմանը մասնակցություն է ունեցել Բանկի ամենամեծ մասնաբաժին ունեցող բաժնետեր ՊրոԿրեդիտ Հոլդինգը, որի բաժնեմասն այժմ  կազմում է 79.51%, իսկ մյուս բաժնետերեր Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկինը և KfW Զարգացման Բանկինը, համապատասխանաբար, 10.83% և 9.66%:

«Բաժնետերերը, գնահատելով Բանկի դինամիկ աճը փոքր և միջին բիզնեսների վարկավորման հատվածում, կշարունակեն աջակցել Բանկի շարունակական զարգացմանը»,– նշվում է հաղորդագրության մեջ։

Ըստ ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Ասմուս Ռոտնեի` բանկի վերջին հաջողությունները վկայում են այն մասին, որ հաճախորդները բարձր են գնահատում  Բանկի մատուցած արդար, թափանցիկ և պրոֆեսիոնալ ծառայությունները:

«Իսկ կապիտալի համալրման միջոցով մենք կկարողանանք սպասարկել թվով ավելի շատ բիզնես հաճախորդների»,– ասել է նա։

«ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ–ն 2007թ.–ի դեկտեմբերի 7–ին արտոնագիր ստացավ ՀՀ ԿԲ–ի կողմից։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև