Մոտ 5 տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ ավելի քան 4,4 հազար բողոք է ստացվել, քաղաքացիներին փոխհատուցվել է 356 մլն դրամ

02.10.2013 11:37
Մոտ 5 տարվա ընթացքում Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ ավելի  քան 4,4 հազար բողոք է ստացվել, քաղաքացիներին փոխհատուցվել է 356 մլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. 2009 թ.–ի հունվարից մինչև օրս Հայաստանի ֆինանսական հաշտարարի գրասենյակ է ստացվել 4432 բողոք, քաղաքացիներին փոխհատուցվել է շուրջ 356 մլն դրամ, հայտարարել է Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարար Փիրուզ Սարգսյանը։

«Այդ բողոքներից 1238–ն ընդունվել են ուսումնասիրության, ինչի արդյունքում ֆինանսական հաշտարարի գրասենյակն օգնել էսպառողներին փոխհատուցել շուրջ 356 մլն դրամ», – ասել է Սարգսյանը չորեքշաբթի  «Ֆինանսական Օմբուդսմենի ինստիտուտն` ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա կոնֆերանսի ընթացքում։

Նա տեղեկացրել է, որ 2009 թ.–ի հունվարից մինչ օրս ֆինանսական օմբուդսմենի գրասենյակ ընդհանուր առմամբ ստացվել է 2100 բողոք բանկերի դեմ, 1775 բողոք ապահովագրական ընկերությունների դեմ։

Նրա խոսքերով` գործունեության ընթացքում ֆինանսական օմբուդսմենի գրասենյակը քաղաքացիների օգտին է լուծել ուսումնասիրված բողոքների 71,8 տոկոսը։

Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ շուրջ 1300 բողոք է ստացվել այս տարվա առաջին երեք եռամսյակի ընթացքում (2012 թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ 75 տոկոսի աճ)։

«1300 բողոքից 535–ը ուսումնասիրվել է։ Քաղաքացիների օգտին է լուծվել ուսումնասիրված բողոքների շուրջ 68 տոկոսը», – ավելացրել է Սարգսյանը։

Բողոքների ուսումնասիրության արդյունքում 2013 թ.–ին փոխհատուցվել է ավելի քան 108,3 մլն դրամ։

«Ֆինանսական Օմբուդսմենի ինստիտուտն` ուղղված հանրության վստահության ամրապնդմանը և ֆինանսական միջնորդության ավելացմանը» ամենամյա կոնֆերանսն անցկացվում է Երևանում չորրորդ անգամ։ Այն կավարտվի հոկտեմբերի 3–ին։ Կոնֆերանսին մասնակցում են Մեծ Բրիտանիայի, Իռլանդիայի, Շվեյցարիայի, ՀԱՀ–ի և ԱՊՀ երկրների փորձագետներ ու ֆինանսական օմբուդսմենների գրասենյակների ներկայացուցիչներ։

Ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակն ԱՊՀ երկրների շարքում առաջինը ստեղծվել է Հայաստանում և սկսել է գործել 2009 թվականի հունվարի 24–ից։

Կառույցի գործունեությունն ուղղված է Հայաստանի բանկային համակարգի հաճախորդների իրավունքների և շահերի պաշտպանությանը, նրանց պահանջների արդյունավետ և անվճար դիտարկմանը և բնակչության վստահության բարձրացմանը հանրապետության ֆինանսական համակարգի նկատմամբ։ ($1 – 405,34 դրամ)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև