Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հուլիսին ավելացել է 18,8%–ով և կազմել 393,4 հազար դրամ

02.10.2013 14:04
Հայաստանի ֆինանսական հատվածում միջին ամսական անվանական աշխատավարձը հուլիսին ավելացել է 18,8%–ով և կազմել 393,4 հազար դրամ

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի տնտեսության ամենաբարձր վարձատրվող հատվածում` ֆինանսական և ապահովագրական ոլորտներում, միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թ.–ի հուլիսին, նախորդ տարվա հուլիսի համեմատ, ավելացել է 18,8%–ով և 393 379 հազար դրամ կազմել, հայտնում է Հայաստանի ազգային վիճակագրական ծառայությունը։

Միաժամանակ հաշվետու ժամանակահատվածում ամենաբարձր աշխատավարձերը գրանցվել են հանքարդյունաբերության ոլորտում` մոտ 328,6 հազար դրամ և տեղեկատվության և կապի ոլորտում` 327,7 հազար դրամ։

2013 թվականի հուլիսին Հայաստանում ամենացածր վարձատրվող ոլորտներն են մշակույթի ու հանգստի ոլորտները, որտեղ աշխատավարձերը կազմել են ավելի քան 86,9 հազար դրամ, գյուղատնտեսությունը, անտառատնտեսությունը և ձկնորսությունը`98,8 հազար դրամ և ծառայությունների ոլորտը` 104,1 հազար դրամ։

Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հուլիսին կազմել է 157 651 դրամ, ինչը 7 տոկոսով ավել է հունիսի ցուցանիշից և 5,5 տոկոսով շատ 2012 թվականի հուլիսի ցուցանիշից։

Ամենաբարձր միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի հուլիսին գրանցվել է Սյունիքի մարզում` ավելի քան 200,4 հազար դրամ, իսկ ամենացածրը` Արագածոտնի մարզում` մոտ 111 հազար դրամ։ Երևանում 2013 թվականի հուլիսին միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է ավելի քան 174 387 հազար դրամ։

Նախնական կանխատեսումների համաձայն, Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2013 թվականի օգոստոսին կազմել է 149 725 դրամ ($368 կամ  12 143 ռուբլի), ինչը 5 տոկոսով ցածր է հուլիսի ցուցանիշից։($1 – 405,34 դրամ) –0-


Բանալի բառեր:

Partners news
Loading...

Կարդացեք նաև