Կանադական Questrade International–ը հայկական շուկայում արժեթղթերի առք ու վաճառքի հարթակ կներկայացնի

02.10.2013 15:41
Կանադական Questrade International–ը հայկական շուկայում արժեթղթերի առք ու վաճառքի հարթակ կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Questrade International Inc. Կանադական ընկերությունը հայկական շուկայում արժեթղթերի առք ու վաճառքի հարթակ կներկայացնի, չորեքշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց Հայաստանում Questrade International Inc. մասնաճյուղի տնօրեն Արտաշես Հարությունյանը։

«Առաջին անգամ Հյուսիսային Ամերիկայի երկրների համար մշակված արժեթղթերի առուվաճառքի մեր հարթակը կներկայացվի Երևանի Digitec Expo 2013 հայկական տեխնոլոգիական ցուցահանդեսին»,– ասաց Հարությունյանը։

Նա նշեց, որ Հայաստանում նման հարթակներ դեռ չեն գործում` հույս հայտնելով, որ շուտով երկրում հնարավոր կլինի նման տեխնոլոգիաներ կիրառել։

Questrade Inc. ընկերությունը հիմնադրվել է 1999թ.–ին` բրոքերական առցանց ծառայությունների մատուցման և բրոքերական հմտությունները նորարարությունների կիրառմամբ բարելավելու նպատակով։ Ընկերության առաքելությունն է օգնել կանադացիներին ֆինանսական անկախության հասնելու գործում։

Digitec Expo 2013 տեխնոլոգիական իններորդ ցուցահանդեսը կկայանա հոկտեմբերի 4–6–ը Երևանում` Մերգելյանի անվան «Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտ» ԳՀՀ–ի տարածքում տեղակայված Էքսպո–կենտրոնում։ Ցուցահանդեսին կներկայացվեն ավելի քան 120 ընկերություններ, այդ թվում 90 տեղական և ավելի քան 30 արտասահմանյան։ Ցուցահանդեսն անցկացվում է Հայաստանի Ինֆորմացիոն Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (UITE) կողմից` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հովանու ներքո։  «ԱՌԿԱ» գործակալությունը միջոցառման տեղեկատվական հովանավորն է։–0


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև