Մ. Դրագի. «Շուկայական դրույքները պահպանելու համար ԵԿԲ–ն պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի գործիքները, ներառյալ` LTRO–ն»

03.10.2013 12:39
Մ. Դրագի. «Շուկայական դրույքները պահպանելու համար ԵԿԲ–ն պատրաստ է օգտագործել բոլոր հասանելի գործիքները, ներառյալ` LTRO–ն»

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Եվրոպական կենտրոնական բանկը (ԵԿԲ) պատրաստ է օգտագործել «բոլոր հասանելի գործիքները» դրամական շուկայի դրույքները պահպանելու համար, ներառյալ` երկարաժամկետ վերաֆինանսավորման գծով գործառնությունների լրացուցիչ փուլը (LTRO)։Այդ մասին ասուլիսի ժամանակ տեղեկացրել է ԵԿԲ նախագահ Մարիո Դրագին։ Այսպիսով, ԵԿԲ ղեկավարը չի բացառել,  որ բանկային հատվածում կարող է հերթական երկարաժամկետ լիկվիդայնություն լինել, հաղորդում է РБК–ն։

ԵԿԲ ղեկավարը եվրագոտու տնտեսության ընթացիկ վերականգնումը բնութագրել է որպես «թույլ, փխրուն և անկայուն»։ Այդ համատեքստում Դրագին կրկնել է ԵԿԲ–ի խոստումը` շարունակել դրամաշնորհային քաղաքականությունը «այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»։ Մասնավորապես ԵԿԲ–ն հաստատում է, որ մտադիր է առանցքային տոկոսային դրույքները տևական ժամանակում «պահպանել «ընթացիկ կամ առավել ցածր մակարդակներում»։

ԵԿԲ–ն LTRO օպերացիա է անցկացրել երկու անգամ` 2011 և 2012 թվականներին։ LTRO երկու փուլերի շրջանակում` ֆինանսական հատվածն ավելի քան 1 տրլն եվրո լիկվիդայնություն ստացավ` բանկերի  երեք տարվա վարկերի տեսքով։ Վարկերը ներառում էին վաղաժամ մարման հնարավորություն, և ներկա պահին շատ բանկեր արդեն վերադարձրել են այդ փոխառությունները ԿԲ–ին` օգտվելով սուվերեն պարտքերի ճգնաժամի թուլացումից և ֆինանսական շուկաների պայմանների բարելավումից։ Սակայն ԵԿԲ վարկերի վաղաժամ մարման արդյունքում ազատ լիկվիդայնության կրճատման չափով, դրամական շուկայի դրույքները սկսում են աճել և  զգուշավորություն առաջացնում Դրագիի գերատեսչությունում։ Չնայած այժմ LTRO–ի մեծ անհրաժեշտություն չկա, տնտեսագետների մեծ մասն ակնկալում է, որ ԵԿԲ–ն մինչև 2014թ.–ի կեսը ֆիքսված ցածր դրույքով երկարաժամկետ վարկերի ևս մեկ փուլ կհայտարարի` շուկայական դրույքների աճը պահպանելու նպատակով։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև