ՎՏԲ–Հայաստան Բանկը վերագործարկել է Արմավիրի մարզի վերանորոգված «Բաղրամյան» մասնաճյուղը

03.10.2013 15:03
ՎՏԲ–Հայաստան Բանկը վերագործարկել է Արմավիրի մարզի վերանորոգված «Բաղրամյան» մասնաճյուղը

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՎՏԲ–Հայաստան Բանկի ժամանակակից, հաճախորդների սպասարկման համար հարմարավետ, վերանորոգված և նորացված «Բաղրամյան» մասնաճյուղի բացման արարողությունը տեղի է ունեցել հինգշաբթի ՀՀ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղում։

15 համայնք սպասարկող մասնաճյուղում մի շարք համալիր միջոցառումներ են իրականացվել, որոնք ուղղված են հաճախորդների սպասարկման հետ կապված ընթացակարգերի օպտիմալացմանը, աշխատատեղերի և սպասարկման գոտիների արդիականացմանն ու ամբողջական տեխնիկական վերազինմանը, ինչպես նաև մասնաճյուղի ներքին հարդարանքը ՎՏԲ խմբի ապրանքանիշին և ֆիրմային ոճին համապատասխանեցնելուն։

«Այդ մասնաճյուղում սպասարկման և ծառայությունների մատուցման մակարդակը նույնն է, ինչ ՎՏԲ–Հայաստան Բանկի ամբողջ ցանցում»,– նշեց ՎՏԲ–Հայաստան Բանկի մանրածախ բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արտակ Խաչատրյանը։

Նա պարզաբանեց, որ մասնաճյուղում տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ, առանձնացվել են հաճախորդների սպասարկման գոտիները` ըստ ծառայությունների և պրոդուկտների, ստեղծվել են առանձին գոտիներ հաճախորդների անհատական սպասարկման համար։

Ինչպես հաղորդեցին բանկի մամուլի ծառայությունից, ՎՏԲ–Հայաստան Բանկի տնօրինության նախագահ–գլխավոր տնօրեն Յուրի Գուսևն ընդգծեց, որ բարեփոխված մասնաճյուղերի գլխավոր առանձնահատկությունն արագ և որակյալ սպասարկումն է։

«ՎՏԲ–Հայաստան Բանկը մեծ ուշադրություն է հատկացնում Հայաստանի ցանկացած կետում գտնվող յուրաքանչյուր մասնաճյուղի։ Եվ մենք վստահ ենք, որ նոր, հարմարավետ և ժամանակակից գրասենյակները թույլ կտան մեր հաճախորդների սպասարկման մակարդակը հասցնել նոր մակարդակի»,– ասաց նա։

Բաղրամյան գյուղի բնակիչների անունից երախտագիտություն հայտնեց գյուղական համայնքի ղեկավար Կայծակ Մկրտչյանը։

«ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ն  ՎՏԲ միջազգային ֆինանսական խմբի մասնակից է դարձել 2004թ. ապրիլին: «ՎՏԲ Բանկ» ԲԲԸ–ն «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ–ի  100% բաժնետոմսերի փաթեթի միանձնյա բաժնետերն է։ Բանկը հիմնական ցուցանիշների մի ամբողջ շարքով մշտապես ներառվում է ՀՀ բանկային համակարգի առաջատարների թվի մեջ: Ներկա դրությամբ բանկն ունի ամենալայն մասնաճյուղային ցանցը ողջ երկրում` 67 մասնաճյուղ: -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև