Ազգային հիփոթեքային ընկերությունը սեպտեմբերին վերաֆինանսավորել է 1,115 մլրդ դրամի 135 հիփոթեքային վարկ

03.10.2013 19:48
Ազգային հիփոթեքային ընկերությունը սեպտեմբերին վերաֆինանսավորել է  1,115 մլրդ դրամի 135 հիփոթեքային վարկ

ԵՐԵՎԱՆ, 3 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «Ազգային Հիփոթեքային Ընկերություն» վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն ՓԲԸ-ն 2013թ սեպտեմբեր ամսվա ընթացքում վերաֆինանսավորել է 135 հիփոթեքային վարկ 1,115 մլրդ ՀՀ դրամ ծավալով, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին կազմակերպության մամուլի ծառայությունից:

«2013թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ «Ազգային հիփոթեքային ընկերություն» ՎՎԿ ՓԲԸ  կողմից վերաֆինասավորվել է շուրջ 3946 հատ վարկ` 30,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով, որից 2504 հատ վարկը` 23,7 միլիարդ ՀՀ դրամ ծավալով Երևանում, իսկ 1442 հատը՝ 7 միլարդ ՀՀ դրամ ծավալով մարզերում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տրամադրված վարկերի 2500-ը` 24,3 մլրդ ՀՀ դրամ ծավալով, տրամադրվել է բնակարան ձեռք բերելու նպատակով, իսկ 1399 հատը 6,4 մլրդ ՀՀ դրամ ծավալով  վերանորոգման նպատակով:

«Ազգային հիփոթեքային ընկերություն» ՓԲԸ–ն վերաֆինանսավորող վարկային կազմակերպություն է, գրանցվել է և լիցենզավորվել է 2011 թվականին Հայաստանի Կենտրոնական բանկի կողմից, որն ընկերության միակ հիմնադիրն ու բաժնետերն է։ -


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև