Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 4th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 4-ին 405,50 դրամ է կազմել

    Friday, October 4th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 4–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 405,50 դրամ է կազմել:

    ՀՀ ԿԲ– աուդիտը 2013–2015թթ.–ին կանցկացնի PwC ընկերությունը

    Friday, October 4th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտը 2013–2015թթ.–ին կանցկացնի «PricewaterhouseCoopers Armenia» LLC (PwC) աուդիտորական ընկերությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

    Oliver Group գնահատման գործակալությունը հայկական բանկերին անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հետազոտություններ կտրամադրի

    Friday, October 4th, 2013

    Oliver Group գրուպ գնահատման գործակալությունը և ՀՀ բանկերի միությունն ուրբաթ տվյալների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն` ընկերությունը հայկական բանկերին ՀԲՄ միջոցով անշարժ գույքի շուկայի բնագավառի հետազոտությունների արդյունքները կտրամադրի։

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 4–ին 405,29 դրամ է կազմել

    Friday, October 4th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 4-ի արդյունքներով, հոկտեմբերի 3–ի ցուցանիշի համեմատ, նվազել է 0,04 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 405,29 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Խոշորագույն ռուսական բանկերի կայքերը ցանցահենային գրոհի են ենթարկվել

    Friday, October 4th, 2013

    ՌԴ ԿԲ–ի, Սբերբանկի, ՎՏԲ–ի, Ալֆա–Բանկի և Գազպրոմբանկի կայքերը, ըստ Банки.ру պորտալի, ցանցահենների կողմից զանգվածային գրոհի են ենթարկվել։

    Արարատբանկը 4 մլն դոլար վարկային ռեսուրսներ է ներգրավել BlueOrchard Microfinance Fund կազմակերպությունից

    Friday, October 4th, 2013

    Միկրոֆինանսավորման ոլորտում ներդրումներ իրականացնող BlueOrchard հիմնադրամը ընթացիկ տարում երկրորդ անգամ Արարատբանկին 4 մլն ԱՄՆ դոլար է տրամադրել, տեղեկացնում են բանկի մամուլի ծառայությունից:

    S&P–ն հաստատել է Հունաստանի վարկանիշը “В-” մակարդակում` կայուն կանխատեսմամբ

    Friday, October 4th, 2013

    S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը “В-” մակարդակում արտարժույթի և ազգային արժույթի դեպքում և կարճաժամկետ վարկանիշը “В” մակարդակում` կայուն կանխատեսմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

    ՌԴ ԿԲ–ն չի ողջունում ապահովագրական ընկերությունների պարտադիր բաժնետիրացման գաղափարը

    Friday, October 4th, 2013

    ՌԴ ԿԲ ֆինանսական շուկաների ծառայությունը չի ողջունում ապահովագրական ընկերությունների պարտադիր բաժնետիրացման գաղափարը, ինչպես նաև Ռուսաստանի Բանկում դրանք որպես իրավաբանական անձ գրանցելու և միաժամանակ արտոնագիր տրամադրելու հնարավորությունը, նշվում է ՌԴ ԿԲ–ի հաղորդագրության մեջ, գրում է РБК–ն։

    ԱՄՆ–ի պարտքային ճգնաժամը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ ղեկավար

    Friday, October 4th, 2013

    ԱՄՆ արտաքին պարտքի վերին շեմը բարձրացնելու անհնարինությունը համաշխարհային տնտեսությանը սպառնում է շատ ավելի վատ հետևանքներով, քան ներկայիս կառավարական ճգնաժամը, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Քրիսթին Լագարդը, գրում է РБК–ն։