ԱՄՆ–ի պարտքային ճգնաժամը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ ղեկավար

04.10.2013 12:18
ԱՄՆ–ի պարտքային ճգնաժամը սպառնում է համաշխարհային տնտեսությանը. ԱՄՀ ղեկավար

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ԱՄՆ արտաքին պարտքի վերին շեմը բարձրացնելու անհնարինությունը համաշխարհային տնտեսությանը սպառնում է շատ ավելի վատ հետևանքներով, քան ներկայիս կառավարական ճգնաժամը, կարծում է Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ–տնօրեն Քրիսթին Լագարդը, գրում է РБК–ն։

Ելույթ ունենալով Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանում` Ք. Լագարդը համաշխարհային տնտեսության համար բարդ տասնամյակի արդյունքներին նվիրված իր ելույթում նշել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ամրապնդի ֆինանսական իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում։ Նա նաև նշել է, որ արտաքին պարտքի շուրջ համաձայնագիրը «ծայրահեղ կարևոր է», հաղորդում է BBC-ն։

ԱՄՆ գանձապետարանն իր մեկնաբանության մեջ հաստատել է Ք. Լագարդի եզրակացությունները։ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը կարծում է, որ ամերիկյան տնտեսության անկումը, որը կարող է տեղի ունենալ արդեն 2013 թ.–ի հոկտեմբերի 17–ին համաձայնության բացակայության դեպքում, կարող է հանգեցնել «վարկային շուկաների սառեցման, դոլարի կտրուկ արժեզրկման, իսկ տոկոսադրույքներն ԱՄՆ–ում կտրուկ կբարձրանան»։ Ինչպես նշում են մասնագետները, տնտեսությանը հասցված վնասը կզգացվի մի քանի տասնամյակների ընթացքում և շատ վատ կանդրադառնա ինչպես շարքային ամերիկացիների, այնպես էլ բիզնեսի վրա, այն կհանգեցնի ռեցեսիայի, որն ավելի լուրջ կլինի, քանի 2007–2009 թթ.–ի անկման ժամանակ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև