S&P–ն հաստատել է Հունաստանի վարկանիշը “В-” մակարդակում` կայուն կանխատեսմամբ

04.10.2013 12:55
S&P–ն հաստատել է Հունաստանի վարկանիշը “В-” մակարդակում` կայուն կանխատեսմամբ

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. S&P միջազգային վարկանիշային գործակալությունը հաստատել է Հունաստանի երկարաժամկետ սուվերեն վարկային վարկանիշը “В-” մակարդակում արտարժույթի և ազգային արժույթի դեպքում և կարճաժամկետ վարկանիշը  “В” մակարդակում` կայուն կանխատեսմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով գործակալության մամուլի հաղորդագրությանը։

«“В-” մակարդակի վրա սահմանված վարկանիշն արտացոլում է տնտեսական աճի անորոշ հեռանկարները, պետության բարձր պարտքային ծանրաբեռնվածությունն ու զգալի արտաքին պարտքը», – նշվում է S&P–ի հաղորդագրության մեջ։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև