Oliver Group գնահատման գործակալությունը հայկական բանկերին անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հետազոտություններ կտրամադրի

04.10.2013 18:56
Oliver Group գնահատման գործակալությունը հայկական բանկերին անշարժ գույքի շուկայի վերաբերյալ հետազոտություններ կտրամադրի

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Oliver Group գրուպ գնահատման գործակալությունը և ՀՀ բանկերի միությունն ուրբաթ տվյալների փոխանակման ուղղությամբ համագործակցության մասին հուշագիր են ստորագրել, որի համաձայն` ընկերությունը հայկական բանկերին ՀԲՄ միջոցով անշարժ գույքի շուկայի բնագավառի հետազոտությունների արդյունքները կտրամադրի։

Ինչպես ստորագրման արարողության ընթացքում տեղեկացրեց ՀԲՄ ղեկավար Սամվել Ճզմաչյանը, ընկերությունն անշարժ գույքի շուկայի վիճակի մասին անվճար եռամսյակային մանրամասն հետազոտություններ կտրամադրի ՀԲՄ–ին։

«Հայկական բանկերն այսօր բավական ուժեղ փոխկապակցված են անշարժ գույքի շուկայի հետ` մասնավորապես գույքի գրավադրմամբ վարկեր հատկացնելով։ Մենք մտածում ենք, որ շուկայի պահանջարկի վերաբերյալ տվյալները կարող են բանկերի համար լրացուցիչ ուղենիշ դառնալ»,– ասաց նա։

Ճզմաչյանն ընդգծեց, որ ՀԲՄ–ն նաև մտադիր է Oliver Group–ին հատկացնել բանկերից ստացված տվյալները։

«Դրանք, մասնավորապես, այն տվյալները կլինեն, թե որքան վարկեր են տրամադրվել անշարժ գույքի գրավադրմամբ և որքան է դրանց վերադարձելիությունը»,– ավելացրեց նա։

Oliver Group գլխավոր տնօրեն Արա Ադուրյանն իր հերթին նշեց, որ Հայաստանի ֆինանսական շուկայի երկու երրորդ մասը սպասարկող ընկերության համար մեծ պատիվ է այդքան բարձր վստահության արժանանալը։

«Մենք ուրախ ենք, որ կարող ենք ներդրում ունենալ Հայաստանի բանկայի հատվածի զարգացման հարցում` տրամադրելով մեր մասնագիտացված հետազոտությունները, շուկայի վերլուծությունը, անձնական բազայի տվյալները»,– նշեց նա։

2012թ.–ի վերջի տվյալների համաձայն` ընկերությունը գույքի գնահատման ավելի քան 16 հազար ակտ է կազմել, որից ավելի քան 13 հազարը` հայկական բանկերում և ՈՒՎԿ–ում վարկեր ստանալու համար։ Ընկերության շրջանառությունը 2012թ.–ին կազմել է 68,4 մլն դրամ, իսկ 2013թ.–ի ինը ամիսների ընթացքում` 51,8 մլն դրամ։

Ընկերությունը պետական և առևտրային մրցույթների հաղթող է, մասնավորապես ԿԲ Անշարժ գույքի շուկայի դիտարկման նախագծի կատարողի ընտրության ուղղությամբ  ($1 – 405,29 դրամ է)։—0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև