ՀՀ ԿԲ– աուդիտը 2013–2015թթ.–ին կանցկացնի PwC ընկերությունը

04.10.2013 19:24
ՀՀ ԿԲ– աուդիտը 2013–2015թթ.–ին կանցկացնի PwC ընկերությունը

ԵՐԵՎԱՆ, 4 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի Կենտրոնական բանկի տարեկան ֆինանսական հաշվետվության աուդիտը 2013–2015թթ.–ին կանցկացնի «PricewaterhouseCoopers Armenia» LLC (PwC) աուդիտորական ընկերությունը, «ԱՌԿԱ» գործակալությանը հաղորդեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

Հաղորդագրության համաձայն` աուդիտորական ընկերության ընտրության մասին որոշումն ընդունվել է հոկտեմբերի 1–ին` ՀՀ ԿԲ խորհրդի կողմից։

ՀՀ ԿԲ ֆինանսական հաշվետվության աուդիտը 2012թ.–ին իրականացրել է ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ ՓԲԸ–ն, իսկ 2011թ.–ին` «Էռնստ անդ Յանգ» ընկերությունը։

PricewaterhouseCoopers (PwC)–ն խորհրդատվության և աուդիտի բնագավառում պրոֆեսիոնալ ծառայություններ առաջարկող աշխարհի խոշորագույն ընկերությունների միջազգային ցանց է։ «PricewaterhouseCoopers»–ի տակ հասկանում ենք այն ընկերությունները, որոնք մտնում են PricewaterhouseCoopers International Limited ընկերությունների գլոբալ ցանցում, որոնցից յուրաքանչյուրն ինքնուրույն իրավաբանական անձ է։ Հայաստանում PwC–ն հաճախորդների սպասարկումը սկսել է 19956թ.–ից, Երևանի ընկերության գրասենյակում, որը բացվել է 2007թ.–ին, աշխատում է մոտ 30 պրոֆեսիոնալ աշխատակից։  –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև