Դեպոզիտային տոկոսադրույքների աճի միտումը պայմանավորված է Հայաստանի բանկային հատված օտարերկրյա ներդրումների կրճատմամբ. ՀԲՄ

07.10.2013 14:25
Դեպոզիտային տոկոսադրույքների աճի միտումը պայմանավորված է Հայաստանի բանկային հատված օտարերկրյա ներդրումների կրճատմամբ. ՀԲՄ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում դեպոզիտների տոկոսադրույքների բարձրացումը միջազգային ֆինանսական ինստիտուտների կողմից հայկական բանկերի ֆինանսավորման ծավալների կրճատման հետևանքն է, կարծում է Հայաստանի բանկերի միության ղեկավար Սամվել Ճզմաչյանը։

Ըստ նրա` Հայաստանի բանկային հատվածում ավանդաբար ներդրումներ կատարող միջազգային ֆինանսական ինստիտուտները միլիարդավոր վնասներ են կրել Եվրոպայի ճգնաժամային իրավիճակի հետ կապված, որի հետևանքով հայկական բանկերի արտասահմանյան ֆինանսավորման ծավալները կրճատվեցին։

«Ամեն ինչ փոխկապակցված է, մենք բոլորս կախված ենք միմյանցից։ Սակայն հետևում ենք Եվրոպայի տնտեսական իրավիճակի վերականգնման միտմանը և կարծում եմ, որ դրանք կանդրադառնան նաև Հայաստանի գործընթացների վրա»,– ասաց նա։

Ճզմաչյանը նշեց, որ Եվրոպայում իրավիճակի մեղմացմանը զուգընթաց Հայաստանի բանկային հատվածը հնարավորություն կունենա ավելի էժան ռեսուրսներ ներգրավել մեծ ծավալներով, այդ պատճառով դեպոզիտների տեսքով բնակչության միջոցների ներգրավման անհրաժեշտությունը կնվազի։

Հայաստանը զարգացման միջազգային բանկերից, մասնավորապես` ԱԶԲ–ից, ԶԵԱԲ–ից, ՎԶԵԲ–ից, ԵՆԲ–ից, ՄՖԸ–ից, ԱԶՍԾԲ–ից, ներդրումների ծավալով զբաղեցնում է հինգերորդ տեղը ԱՊՀ երկրների շրջանում։ Ներդրումային գումարը կազմում է 81,1 մլն դոլար։

Հայաստանում դեպոզիտների միջին տոկոսադրույքն աճեց` 2012թ.–ին գրանցած 8,9  տոկոսից հասնելով 2013թ.–ի 9,3 տոկոսի։ Միաժամանակ 2013թ.–ի հուլիսի վերջի տվյալների համաձայն` ֆիզիկական անձանց դրամական դեպոզիտների տոկոսադրույքը կազմեց 12,9 տոկոս, արտարժույթով` 8 տոկոս (անցյալ տարվա հուլիսի համեմատ համապատասխանաբար 12,4% և 8% դիմաց)։ —0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև