Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.2 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15746.17 դրամ

07.10.2013 17:31
Ոսկու գինը Հայաստանում նվազել է 1.2 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15746.17 դրամ

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ նվազել է 1,2 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  189.87 դրամով` սեպտեմբերի 30–ին մեկ գրամի դիմաց կազմելով 15746.17 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը կազմում է 17115.40 դրամ (206,38 դրամ անկում)։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արծաթ` գնման գին` 258.40 (-2.4), բացթողնման գին` 280.87 (-2.61), պլատին` գնման գին`16674.60 (-455.05), բացթողնման գին` 18124.57 (-494.61), պալադիում` գնման գին` 8583.40 (-63.74), բացթողնման գին`  9329.78 (-69.29): ($1 – 405,59 դրամ է)–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև