ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ խմբի կառավարիչների խորհուրդների տարեկան ժողովին

08.10.2013 18:55
ՀՀ ԿԲ նախագահը կմասնակցի Վաշինգտոնում կայանալիք ԱՄՀ և ՀԲ խմբի կառավարիչների խորհուրդների տարեկան ժողովին

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-12-ը մեկնելու է ԱՄՆ, որտեղ մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2013 թ. տարեկան ժողովին, «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ԿԲ մամուլի ծառայությունից։

«ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը», – նշվում է հաղորդագրության մեջ։

Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի դեպարտամենտի տնօրեն Մասուդ Ահմեդի, ԱՄՀ դրամավարկային և կապիտալ շուկաների դեպարտամենտի տնօրեն Կառլոս Մեդեյրոսի, ԱՄՀ/ՀԲ Հոլանդիայի/Բելգիայի ենթախմբի երկրների մասով գործադիր տնօրենների, ինչպես նաև մի շարք կենտրոնական բանկերի և ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:

Արթուր Ջավադյանի այցի ընթացքում նախատեսված է հանդիպում սերտիֆիկացման ոլորտում մասնագիտացած «Բյուրո Վերիտաս» կազմակերպության հետ՝ երկկողմ գործակցության վերաբերյալ հարցերի քննարկման նպատակով (2012 թ. հունվարի 24-ին «Բյուրո Վերիտաս» հավաստագրող կազմակերպությունը պաշտոնապես հայտարարել է ՀՀ կենտրոնական բանկը ISO/IEC 27001:2005 ստանդարտով հավաստագրելու մասին): –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև