ՀՀ ԿԲ–ն 2,665 մլրդ դրամի ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

08.10.2013 19:52
ՀՀ ԿԲ–ն 2,665 մլրդ դրամի ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել

ԵՐԵՎԱՆ, 8 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՀՀ ԿԲ–ն հոկտեմբերի 8–ին 2 ,665 մլրդ դրամի ուղենշային երկարաժամկետ պարտատոմսեր է տեղաբաշխել։

Ինչպես «ԱՌԿԱ» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, տեղաբաշխվել են AMGN60294182 սերիայի պարտատոմսեր, որոնք կարելի է մարել մինչև 2018 թ.–ի ապրիլի 29–ը։

Ներկայացված հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 12,7 մլրդ դրամ, որից 11,5 մլրդ դրամը` մրցակցային։

Աճուրդին մասնակցել է 7 գործակալ։ Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 13.6349 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 13.6500 տոկոս: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 2 461 518 633 դրամ ($1 – 405,75 դրամ)։  –0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև