ԱԽՏ բորսաները բացվել են ցուցանիշների նվազմամբ

09.10.2013 11:22
ԱԽՏ բորսաները բացվել են ցուցանիշների նվազմամբ

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները չորեքշաբթի` հոկտեմբերի 9–ի առուվաճառքը, բացել են ցուցանիշների անկմամբ ԱՄՆ–ում բժշկական ապահովագրության համակարգի ընդլայնման նպատակով դաշնային բյուջե հատկացումներ ներառելու անհրաժեշտության մասին շարունակվող վեճի ֆոնի ներքո, վկայում են առուվաճառքի տվյալները։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին 0,75 տոկոս է կորցնում` հասնելով 13789,89 կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշը նվազում է 0,29 տոկոսով և կազմում է 5134,70 կետ։ Սեուլի բորսաները հինգշաբթի փակ են Հարավային Կորեայում պետական տոնի կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»։

Դաշնային հաստատությունների աշխատանքի մասնակի դադարեցման և պահանջարկի նվազման տեսքով հետևանքներից բացի, բյուջետային դիմադրությունը սպառնում է վերաճել փոխառությունների սահմանչափի ավելացման բարդությունների։ Առավել բացասական սցենարի դեպքում արդեն հոկտեմբերի 17–ից ԱՄՆ–ն ի վիճակի չի լինի վճարել պարտքերը, ինչը կհանգեցնի գլոբալ ցնցումների։ Շատ ներդրողներ հենց սրանից են վախենում` նախընտրելով փակել առավել ռիսկային ակտիվների դիրքերը։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև