Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով շաբաթվա նվազագույն արժեքին

09.10.2013 15:27
Լոնդոնում ոսկու գինը նվազել է` հասնելով շաբաթվա նվազագույն արժեքին

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը նվազել է մինչև շաբաթական նվազագույն արժեքը` հաստատվելով 1310 դոլար/ունցիայից ցածր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,9 տոկոսով և պաշտոնապես կազմել 1309,50 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 11,50 դոլարով, երբ նախօրեին AM Fixing–ի գինը հինգ առևտրային օրվա ընթացքում գերազանցել է առավելագույն նիշը` մինչև 1320 դոլար/ունցիա։   Ոսկին Լոնդոնյան շուկայում այսօր վաճառվում է ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1307,0-1323,3 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1310,4 դոլար/ունցիա։

Ստորև նշվում են Լոնդոնում ոսկու` առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

– 8 հոկտեմբերի– 1321,00 (AM Fix), 1329,50 (PM Fix);
- 7 հոկտեմբերի – 1311,00 (AM Fix), 1323,50 (PM Fix);
- 4 հոկտեմբերի – 1316,00 (AM Fix), 1309,75 (PM Fix);
- 3 հոկտեմբերի – 1309,00 (AM Fix), 1316,00 (PM Fix);
- 2 հոկտեմբերի  – 1293,75 (AM Fix), 1306,72 (PM Fix)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև