«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակի բանկերի մամուլի վարկանիշը

09.10.2013 17:35
«ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակի բանկերի մամուլի վարկանիշը

ԵՐԵՎԱՆ, 9 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. «ԱՌԿԱ» գործակալությունը հրապարակել է 2013թ.-ի երրորդ եռամսյակում հայկական բանկերի մամուլի վարկանիշը, ըստ որի առաջատար են դարձել՝ Ամերիաբանկը, Ինեկոբանկը, ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ, ՎՏԲ–Հայաստան Բանկը և Անելիք Բանկը։

Այս տարվա երրորդ եռամսյակում բոլոր բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ), որը բնութագրում է տեղեկության քանակը` կախված դրա ուղղվածությունից, կազմել է 746,3, ` 2012 թվականի երրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատ կրճատվելով 70,9%–ով (բանկերի ԸՎՑ–ն 2012 երրորդ եռամսյակում կազմել է 2565,8)։Միաժամանակ 2013թ.–ի երկրորդ եռամսյակի համեմատ, ԸՎՑ–ն նվազել է 39,6 տոկոսով (բանկերի ԸՎՑ–ն 2013 երկրորդ եռամսյակում կազմել է 1236)։

Ինչպես հետևում է մամուլի վարկանիշից, հաշվետու եռամսյակում մամուլը հրապարակումներ է ներկայացրել Հայաստանում գործող 21 բանկերից 13–ի վերաբերյալ։  Միաժամանակ հաշվետու եռամսյակում մամուլի վարկանիշների բաժինների մեծ մասում զգալի պասիվություն է նկատվել, ինչը հիմնականում պայմանավորված է սեզոնային գործոնով։

Մամուլի վարկանիշի հինգ առաջատար բանկերի ընդհանուր վերջնական ցուցիչը (ԸՎՑ) 2013 թվականի երրորդ եռամսյակում կազմել է 518,1 ` 2012 թվականի նույն ժամանակահատվածի 1389–ի դիմաց։ Միաժամանակ մամուլի վարկանիշի հինգ առաջատարներին բաժին է ընկել տարեկան տեղեկատվության  69 տոկոսը։

2013 թվականի երրորդ եռամսյակում առաջատար դիրք է զբաղեցնում Ամերիաբանկը, որի մասնաբաժինը մամուլի վարկանիշում կազմել է 15,8 տոկոս։ Միաժամանակ, Ամերիաբանկի ԸՎՑ–ն կազմել է 117,9 ` 2012 թվականի երրորդ եռամսյակի 217,82 –ի դիմաց և 217,82 2013 թվականի երկրորդ եռամսյակում։ Նրան հաջորդում է Ինեկոբանկը 110,2 տոկոս բաժնեմասով, որի ԸՎՑ–ն կազմել է 194,77 և 12,8 համապատասխանաբար *(մասնաբաժինը` 14,8 տոկոս), ԱԿԲԱ–ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՆ է` 105,1` 120,46 և 28,3 դիմաց (14,1 տոկոս), ՎՏԲ–Հայաստան Բանկը` 97,8` 346,04 և 192,6 դիմաց (13,1%) և Անելիք Բանկը` 87,1` 348,52 և 35,9 դիմաց (11,7%)։

Տեղեկատվական արձագանքներն առանձնացնելու համար օգտագործվում է ինչպես տպագիր մամուլը՝ «Գոլոս Արմենիի», «Հայաստանի Հանրապետություն», «Օրակարգ», «Նովոյե Վրեմյա», «Դելովոյ Էքսպրես», «Ռեսպուբլիկա Արմենիա», «Ազգ», «Առավոտ», «Հայկական Ժամանակ», «Հայոց աշխարհ», «Իրավունք», «Երկիր», «168 ժամ», «Սոբեսեդնիկ Արմենիի», «Ժողովուրդ», «Ժամանակ» թերթերը, այնպես էլ լրատվական գործակալությունների և էլեկտրոնային ԶԼՄ-ների ինտերնետ պորտալները՝ Panarmenian, ARKA, Newsarmenia, Armbanks, Banks, Banker, Arminfo, Panorama, Lragir։

«ԱՌԿԱ» գործակալության մամուլի վարկանիշը հաշվարկվում է ոչ թե ֆինանսատնտեսական ցուցանիշներով, այլ բանկային գործունեության փաստերով, որոնց մասին հաղորդվում է զանգվածային լրատվամիջոցներում։ Արդյունքում, որքան բարձր է բանկի գործունեության վերաբերյալ փաստացի տեղեկության աստիճանը, այնքան ավելի արդյունավետ է նրա հաղորդակցային քաղաքականությունը։ Մամուլի վարկանիշը կազմելիս գովազդային բնույթի տեղեկությունը չի ուսումնասիրվում և չի վերլուծվում։

Ավելի մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ «Բանկերի մամուլի վարկանիշ» ամփոփագրում #03 (15), 2013 թվականի III եռամսյակ։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև