Archives by Month:

Calendar:

  • Calendar

    October 2013
    M T W T F S S
     123456
    78910111213
    14151617181920
    21222324252627
    28293031  
  • Archive for October 10th, 2013

    Հայաստանում ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը հոկտեմբերի 10–ին 408.50 դրամ է կազմել

    Thursday, October 10th, 2013

    NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսայում հոկտեմբերի 10–ի արդյունքներով ԱՄՆ դոլարի բորսայական արժեքը մեկ դոլարի դիմաց 408.50 դրամ է կազմել:

    Հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 10–ին 407.50 դրամ է կազմել

    Thursday, October 10th, 2013

    Հայաստանի արժույթի շուկայում հայկական դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին շուկայական փոխարժեքը հոկտեմբերի 10-ի արդյունքներով, հոկտեմբերի 9–ի ցուցանիշի համեմատ, աճել է 1.30 կետով և մեկ դոլարի դիմաց կազմել է 407.50 դրամ։ Այդ մասին հայտնում է Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունը։

    Հայկական բանկերը պետք է ավելի մեծ թվով հաճախորդներ ներգրավեն. ՎԶԵԲ

    Thursday, October 10th, 2013

    Հայկական բանկերն ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնեն ֆինանսական համակարգում քաղաքացիների ներգրավվածությանը, ասաց Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի Երևանյան գրասենյակի ղեկավար Մարկ Դևիսը ՎԶԵԲ–ի կրթական ծրագրի արդյունքների քննարկմանը նվիրված համաժողովում։

    Հայաստանի ԿԲ–ն մտադիր է ներկայացնել բնակչության ֆինանսական կրթության երկարաժամկետ ռազմավարություն

    Thursday, October 10th, 2013

    Հայաստանի Կենտրոնական բանկն առաջիկայում կհաստատի և կառավարության քննարկմանը կուղարկի բնակչության ֆինանսական կրթության երկարաժամկետ ռազմավարությունը, հայտարարեց ԿԲ Խորհրդի անդամ Արմենակ Դարբինյանը ՎԶԵԲ–ի կրթական ծրագրի արդյունքների քննարկման համաժողովի ընթացքում։

    Ասիական զարգացման բանկը 20 մլն դոլար է տրամադրել Հայաստանին` ՓՄՁ–ներին վարկավորելու նպատակով

    Thursday, October 10th, 2013

    Ասիական զարգացման բանկը 20 մլն դոլար վարկ է տրամադրել Հայաստանին` փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման նպատակով, հինգշաբթի կառավարության նիստի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը։

    Հնարավոր է` Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվի 1–2 տարվա ընթացքում. փորձագետ

    Thursday, October 10th, 2013

    Պարտադիր բժշկական ապահովագրությունը կարող է Հայաստանում ներդրվել 1–2 տարվա ընթացքում, հինգշաբթի լրագրողներին ասաց «Սիլ Ինշուրանս» հայկական ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության հայտերի կարգավորման վարչության պետ Արման Հովհաննիսյանը։

    Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ 1300 դոլար/ունցիայից բարձր մակարդակում

    Thursday, October 10th, 2013

    Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը չի կարողացել պահպանվել 1300 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,9 տոկոսով և պաշտոնապես կազմել 1298,00 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

    ԱՄՀ. Զարգացող երկրների շուկաներին անկայունության ալիք է սպառնում

    Thursday, October 10th, 2013

    Համաշխարհային ֆինանսական համակարգի վերակառուցումը զարգացող երկրների շուկաներին անկայունության նոր ալիք է սպառնում, նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվության մեջ։

    ՎԶԵԲ–ը Հայաստանում խնայողությունների և բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանման ծրագիր է իրականացրել

    Thursday, October 10th, 2013

    Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկը (ՎԶԵԲ) Հայաստանում իրականացրել է կրթական ծրագիր, որն ուղղված է Արտերկրից դրամական փոխանցումներ ստացող հաճախորդների շրջանում բանկային համակարգի նկատմամբ վստահության բարձրացմանը, ինչպես նաև բանկային հաշիվներ բացելու մշակույթի խթանմանը, հաղորդում է ՎԶԵԲ–ի մամուլի ծառայությունը։

    Դոլարի ամրապնդման արդյունքում ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

    Thursday, October 10th, 2013

    Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առուվաճառքն առավելապես աճով են բացվել են` ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։