Դոլարի ամրապնդման արդյունքում ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

10.10.2013 13:30
Դոլարի ամրապնդման արդյունքում ԱԽՏ բորսաներն առավելապես աճով են բացվել

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ասիական–խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ֆոնդային հարթակները հինգշաբթի` հոկտեմբերի 10–ի առուվաճառքն առավելապես աճով են բացվել են` ճապոնական իենի նկատմամբ ԱՄՆ դոլարի փոխարժեքի աճի ֆոնին, վկայում են առուվաճառքի տվյալները, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Ճապոնական Nikkei 225–ը առուվաճառքի առաջին րոպեներին աճել է 0,43 տոկոսով` հասնելով 14097,62 կետի։ Հարավկորեական KOSPI –ին աճել է 0,10 տոկոսով` հասնելով 2004,84  կետի։ S&P/ASX 200 ավստրալական ցուցանիշը նվազում է 0,35 տոկոսով և կազմում է 5135,00 կետ։

Nikkei 225-ը (Nikkei 225 Stock Average) Տոկիոյի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որը հաշվարկվում է որպես բորսայի առաջին հատվածի 225 առավել ակտիվ վաճառվող ընկերությունների բաժնետոմսերի պարզ միջին թվաբանական գին: KOSPI–ն (Korea Composite Stock Price Index) Սեուլի ֆոնդային բորսայի հիմնական ցուցիչն է, որի հաշվարկն իր մեջ ներառում է այն բոլոր ընկերությունները, որոնց բաժնետոմսերը վաճառվում են բորսայում: S&P/ASX 200–ը Սիդնեյի բորսայի գլխավոր ֆոնդային ցուցիչն է, որը գումարվում է ընկերությունների հարթակի 200 ամենավաճառվող բաժնետոմսերից: -0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև