ԱՄՀ. Զարգացող երկրների շուկաներին անկայունության ալիք է սպառնում

10.10.2013 14:23
ԱՄՀ. Զարգացող երկրների շուկաներին անկայունության ալիք է սպառնում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Համաշխարհային ֆինանսական համակարգի վերակառուցումը զարգացող երկրների շուկաներին անկայունության նոր ալիք է սպառնում, նշվում է Արժույթի միջազգային հիմնադրամի հաշվետվության մեջ։

2008թ.–ից ի վեր զարգացած երկրներից զարգացող երկրների շուկաներ է բերվել շուրջ 470 մլրդ դոլար, այժմ կապիտալ հոսքերի «պտույտն» անխուսափելի է, գրում է РБК–ն` հղում անելով «Կոմերսանտ» թերթին։

ԱՄՀ–ում նախևառաջ «ֆոնդային» ռիսկերի աճ են կանխատեսում զարգացող շուկաներում` նշելով, որ ինստիտուցիոնալ ներդրողների մի մասը կհեռանան, ինչպես նաև վարկերի և գնաճի նվազման հետ կապված իրավիճակի ընդհանուր բարելավման դեպքում ֆինանսական համակարգերում կավելանան անկայունության ռիսկերը։

Եվրոպան և ԱՄՆ–ն առաջիկա երկու տարում ստիպված կլինեն կարգավորել խնդիրներ ունեցող բանկերի և դրանց կորպորատիվ վարկառուների փոխհարաբերությունները, այսինքն`չեզոքացնել 2009–2010թթ.–ի ակտիվ «ոչ ստանդարտ» դրամավարկային քաղաքականության հետևանքները։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՀ տնօրեն–կարգադրիչ Քրիստին Լագարդը հայտարարել էր, որ ԱՄՆ–ի արտաքին պարտքի առաստաղը բարձրացնելու հնարավորության բացակայությունը համաշխարհային տնտեսության համար ավելի վատ հետևանքներ կունենա, քան այսօրվա կառավարական կոլապսը։

Ջորջ Վաշինգտոնի համալսարանում համաշխարհային տնտեսության համար ոչ հասարակ գործունեության արդյունքներին նվիրված ելույթի ժամանակ Լագարդն ասել է, որ ԱՄՆ կառավարությունը պետք է ամրապնդի ֆինանսական իրավիճակը երկարաժամկետ հեռանկարում։ Նա նշել է, որ արտաքին պարտքի առումով համաձայնագիրը չափազանց կարևոր է։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև