Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ 1300 դոլար/ունցիայից բարձր մակարդակում

10.10.2013 14:33
Լոնդոնում ոսկու գինը չի կարողացել մնալ 1300 դոլար/ունցիայից բարձր մակարդակում

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Լոնդոնի թանկարժեք մետաղների կանխիկ շուկայում առավոտյան ֆիքսինգի (AM Fixing) նկատմամբ ոսկու spot արժեքը չի կարողացել պահպանվել 1300 դոլար/ունցիայից բարձր մակարդակում։ Լոնդոնում այսօր ոսկու AM Fixing–ի գինը նվազել է 0,9 տոկոսով և պաշտոնապես կազմել 1298,00 դոլար/ունցիա, հաղորդում է РБК–ն։

Այսօր Լոնդոնում ոսկին էժանացել է 11,50 դոլարով` վաճառվելով ժամկետային շուկայի ընթացիկ գնային ցուցանիշներով։ Այսպես, AM Fixing–ի գնի հայտարարման պահին առաջիկա մատակարարման ամսվա ոսկու ֆյուչերսը Նյու Յորքի COMEX բորսայում սակարկվել է 1296,8-1308,9 դոլար/ունցիա միջակայքում, իսկ վերջին գործարքի գինը կազմել է 1298,1 դոլար/ունցիա։

Ստորև նշվում են Լոնդոնում ոսկու` առավոտյան և երեկոյան ֆիքսինգների գնային արժեքներն առաջիկա հինգ առևտրային օրերի համար (դոլար/ունցիա).

- 9 հոկտեմբերի – 1309,50 (AM Fix), 1304,00 (PM Fix);
- 8 հոկտեմբերի – 1321,00 (AM Fix), 1329,50 (PM Fix);
- 7 հոկտեմբերի – 1311,00 (AM Fix), 1323,50 (PM Fix);
- 4 հոկտեմբերի – 1316,00 (AM Fix), 1309,75 (PM Fix);
- 3 հոկտեմբերի – 1309,00 (AM Fix), 1316,00 (PM Fix)։ -0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև