Հնարավոր է` Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվի 1–2 տարվա ընթացքում. փորձագետ

10.10.2013 14:59
Հնարավոր է` Հայաստանում պարտադիր բժշկական ապահովագրությունը ներդրվի 1–2 տարվա ընթացքում. փորձագետ

ԵՐԵՎԱՆ, 10 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Պարտադիր բժշկական ապահովագրությունը կարող է Հայաստանում ներդրվել 1–2 տարվա ընթացքում, հինգշաբթի լրագրողներին ասաց «Սիլ Ինշուրանս» հայկական ապահովագրական ընկերության անձնական ապահովագրության հայտերի կարգավորման վարչության պետ Արման Հովհաննիսյանը։

«Երկրում պետական ծառայողների համար սոցիալական փաթեթի ներդրումը կարող է դիտարկվել որպես պարտադիր բժշկական ապահովագրության ներդրման  փորձնական նախագիծ` մեխանիզմները փորձարկելու նպատակով»,– ասաց Հովհաննիսյանը։

Ինչպես կարծում է փորձագետը, դա նոր խթան կհանդիսանա ապահովագրական շուկայի և բժշկական ոլորտի զարգացման համար։

2012թ.–ի հունվարից Հայաստանում ներմուծվեց քաղաքացիական և պետական ծառայողների համար նախատեսված սոցիալական փաթեթը։ Սոցփաթեթի բաղադրիչներից մեկն է պարտադիր բժշկական ապահովագրումը։

Հովհաննիսյանը նշեց, որ առաջին քայլերն արդեն իրականացվել են կառավարության կողմից` տարեսկզբից միջգերատեսչական հանձնաժողով է ստեղծվել, որն արդեն մշակել է բժշկական ծառայությունների միասնական ուղենշային գնացուցակը։

Հաջորդ քայլը, ըստ Հովհաննիսյանի, պետք է դառնա բուժման միասնական մեթոդների կիրառման ազգային ղեկավարման մշակումը։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը, առողջապահության համակարգում նախատեսվում է պետական ապահովագրման համակարգի անցնել 2014թ.–ին։

«Սիլ Ինշուրանս» ապահովագրական ընկերությունը գործում է հայկական շուկայում 2000թ.–ից, իսկ 2012թ.–ից նաև կյանքի ապահովագրության իրականացման արտոնագիր ունի։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև