ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ 78028,6 մլն դրամ է կազմել

11.10.2013 12:38
ԼՂՀ–ում Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելը 2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ 78028,6 մլն դրամ է կազմել

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 11 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/.  2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ Լեռնային Ղարաբաղում գործող` Հայաստանի առևտրային բանկերի մասնաճյուղերի վարկային պորտֆելի համախառն ծավալը, 2012թ.–ի նույն ժամանակահատվածի համեմատ, ավելացել է 12,4 տոկոսով և կազմել 78028,6 մլն դրամ։

Ինչպես նշվում է ԼՂՀ ազգային վիճակագրական ծառայության կայքում, նախորդ ամսվա նկատմամբ անկումը կազմել է 0,7 տոկոս։

Հաղորդագրության համաձայն, ընդհանուր վարկային պորտֆելում 56,5 տոկոսը կազմում են արժութային վարկերը։ Ժամկետանց վարկերի մասնաբաժինը կազմում է 1,5 տոկոս։

2013թ.–ի հոկտեմբերի 1–ի դրությամբ մասնաճյուղերի կողմից ներգրավված բանկային ավանդների ծավալը կազմել է 50732մլն դրամ` անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելանալով 5,2 տոկոսով, իսկ նախորդ ամսվա համեմատ` 0,4 տոկոսով։

Ավանդների 74,6 տոկոսը կազմում են ժամկետային դեպոզիտները, 17,2 տոկոսը` ցպահանջ ավանդները, 8,2 տոկոսը` նպատակային ավանդները։ ($1 – 407,50 դրամ է)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև