Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 97,5 մլն դոլար են ձեռք բերել

14.10.2013 12:01
Հայաստանի առևտրային բանկերն արտարժույթի ներբանկային շուկայում նախորդ շաբաթ ավելի քան 97,5 մլն դոլար են ձեռք բերել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի արտարժույթի ներբանկային շուկայում հոկտեմբերի 7–11–ն ընկած ժամանակահատվածում բանկերը ձեռք են բերել ավելի քան 70,4 մլն դոլար` մեկ դոլարի դիմաց 405,67 դրամ միջին կշռված փոխարժեքով, հայտնեցին Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից։

Միաժամանակ արտարժույթի ներբանկային շուկայում նույն ժամանակահատվածում ձեռք է բերվել մոտ 5,3 մլն եվրո և ավելիքան 836,4 մլն ռուբլի` մեկ եվրոյի դիմաց 548,90 և մեկ ռուբլու դիմաց 12,49 դրամ միջին կշռված փոխարժեքով։

Միաժամանակ ներբանկային շուկայում վաճառվել է մոտ 90,8 մլն դոլար, մոտ 11,5 մլն եվրո և մոտ 100,3 մլն ռուբլի, համապատասխանաբար, 407,04 դրամ, 552,58 դրամ և 12,67 դրամ փոխարժեքներով։

Բացի այդ, 2013 թվականի սեպտեմբերի 30–ից հոկտեմբերի 6–ն ընկած ժամանակահատվածում հայկական բանկերի կողմից տրամադրած դրամային վարկերի ծավալը կազմել է 34,8 մլրդ դրամ, իսկ դոլարով տրամադրված վարկերի ծավալը` 55,3 մլն դրամ ($1 –ը` 408,14 դրամ )։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև