Ոսկին այսօր երրորդ նստաշրջանն անընդմեջ սակարկվում է 1300 դոլար/ունցիա գնային մակարդակից ցածր

14.10.2013 15:01
Ոսկին այսօր երրորդ նստաշրջանն անընդմեջ սակարկվում է 1300 դոլար/ունցիա գնային մակարդակից ցածր

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Ոսկին այսօր երրորդ նստաշրջանն անընդմեջ սակարկվում է 1300 դոլար/ունցիա գնային մակարդակից ցածր, սակայն նրա ակտիվ վաճառքը դադարել է։ Ընթացիկ ժամկետում ոսկու ակտիվ ֆյուչերսը (դեկտեմբեր) սակարկվում է 1268,4-1279,3 դոլար/ունցիա միջակայքում, գրում է ՌԲԿ–ն։

Ոսկու մասնակցությամբ վերջին գործարքի արժեքը կազմում է 1276,0 դոլար/ունցիա, ինչը 7,8 դոլարով ավելի է նախորդ առևտրային օրվա փակման գնից, որը 2013 թ.–ի հոկտեմբերի 11–ի արդյունքում Նյու Յորքի COMEX ապրանքային բորսայում կազմել է 1268,2 դոլար/ունցիա։

COMEX–ում այսօր ոսկու գնանշման դրական դինամիկան պայմանավորված է նվազման չորս առևտրային օրերից հետո այդ մետաղի տեխնիկական գնումներով։ Նախորդ չորս նստաշրջանի ժամանակ (հոկտեմբերի 11, 10, 9 և 8) COMEX–ում ոսկու պաշտոնական գինը նվազել է մեկ ունցիայի դիմաց գրեթե 60 դոլարով (-4,3 տոկոս)։–0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև