Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի օգոստոսին 5,3% տոկոս է կազմել

14.10.2013 16:12
Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի օգոստոսին 5,3% տոկոս է կազմել

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանի բանկերի տոկոսային սպրեդը 2013 թվականի օգոստոսին, 2012 թվականի օգոստոսի համեմատ, նվազել է 0.2 տոկոսային կետով և 5.3 տոկոս է կազմել, նշված է Կենտրոնական բանկի կայքում։

Տոկոսային սպրեդը (վարկերի և ավանդների տոկոսադրույքի միջև տարբերությունը) այս կամ այն երկրի բանկային համակարգի գնահատման կարևորագույն ցուցանիշներից է։ Բարձր տոկոսային սպրեդը վկայում է համակարգային բնույթի առկա ռիսկերի մասին, երբ բանկերը վարկային ռիսկն ադեկվատ գնահատելու հնարավորություն չունեն։

Միաժամանակ դրամային տոկոսային սպրեդը նվազել է 0.4 տոկոսային կետով` օգոստոսի վերջին կազմելով մոտ 6 տոկոս, իսկ դոլարայինը` նվազել է 0.03 տոկոսային կետով` կազմելով 4.58 տոկոս։

ԿԲ տվյալներով` վարկերի միջին տոկոսադրույքը նշված ժամանակահատվածում կազմել է 14.6 տոկոս (0.13 տ.կ. աճ), իսկ դեպոզիտներինը` 9.3 տոկոսով (0.4 տ.կ. աճ)։

2013 թվականի օգոստոսի դրությամբ Հայաստանում գրանցված է 21 առևտրային բանկ։-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև