Ոսկու գինը Հայաստանում աճել է 0.1 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15748 դրամ

14.10.2013 17:08
Ոսկու գինը Հայաստանում աճել է 0.1 %–ով` մեկ գրամի դիմաց կազմելով 15748 դրամ

ԵՐԵՎԱՆ, 14 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. Հայաստանում ոսկու գինը նախորդ շաբաթվա համեմատ աճել է 0.1 տոկոսով կամ մեկ գրամի դիմաց  1.83  դրամով` հոկտեմբերի 14–ին մեկ գրամի դիմաց կազմելով 157468 դրամ։

Միաժամանակ ոսկու բացթողնման գինը սահմանվել է 17117,39 դրամ (աճը`1,99 դրամով)։

Թանկարժեք մետաղների այս շաբաթվա գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման գները ներկայացրել է Հայաստանի ֆինանսների նախարարության «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալությունը։

Ինչպես հայտնեցին «ԱՌԿԱ» գործակալությանը Ֆինանսների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապի բաժնից, նշված ժամանակահատվածում  թանկարժեք մետաղների մեկ գրամ քիմիապես մաքուր մետաղի (պետական ստանդարտ ձուլակտորի համար) պետական գնման և բացթողնման հետևյալ գները` արծաթ` գնման գին` 264.72 (+6.32), բացթողնման գին` 287.74 (+6.87),   պլատին`  գնման գին`16750.56 (+75.96), բացթողնման գին` 18207.13 (+82.56),   պալադիում`  գնման  գին` 8523.60 (-59.8),     բացթողնման գին`  9264.78 (-65):-0-


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև