NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

15.10.2013 13:11
NASDAQ ОМХ Արմենիա ՓԲԸ–ն հրավիրում է բոլորին այցելել ֆոնդային բորսա և Կենտրոնական դեպոզիտարիա

ԵՐԵՎԱՆ, 15 հոկտեմբերի. /ԱՌԿԱ/. ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիան և Հայաստանի Կենտրոնական Դեպոզիտարիան, կարևորելով Հայաստանի կապիտալի շուկայի մասին հանրային իրազեկվածության բարձրացումը, հրավիրում է բոլոր ցանկացողներին այցելել ֆոնդային բորսա և կենտրոնական դեպոզիտարիա, «ԱՌԿԱ» գործակալությանը հայտնեցին բորսայի մամուլի ծառայությունից։

Այցերն իրականացվում են ՀՀ Կենտրոնական բանկի «Իմ ֆինանսների միամսյակ» ծրագրի շրջանակում, որը մեկնարկել է սեպտեմբերի 30–ին և ուղղված է բնակչության շրջանում անձնական ֆինանսների գրագետ կառավարման իրազեկվածության մակարդակի բարձրացմանը։

Այցելության ընթացքում մասնակիցներին հնարավորություն կընձեռվի ծանոթանալու ՀՀ ֆինանսական շուկայի երկու կարևորագույն ինստիտուտների՝ ֆոնդային բորսայի և կենտրոնական դեպոզիտարիայի գործունեությանը և դերին ՀՀ կապիտալի շուկայում, ինչպես նաև կապիտալի շուկայի վերջին զարգացումներին:

Հաղորդագրության համաձայն, այցելությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 15-ին և 22-ին «Ֆինանսական շրջագայություն» միջոցառման շրջանակում:

Ֆինանսական շրջագայության ընթացքում մասնակիցները հատուկ երթուղիներով կայցելեն ՀՀ ֆինանսական կառույցներ երկու ուղղություններով՝ բանկային և ապահովագրական, որոնց ընթացքում կներկայացվեն ֆինանսական հատվածի ներկայացուցիչները և կլինեն կարճատև էքսկուրսիաներ` մի շարք ֆինանսական ինստիտուտներում:

«Ֆինանսական շրջագայության» ընթացքում մասնակիցները հատուկ երթուղիներով կայցելեն ՀՀ ֆինանսական կառույցներ երկու ուղղություններով՝ բանկային և ապահովագրական»,– ասվում է հաղորդման մեջ։

Միջոցառման ընթացքում կներկայացվեն ֆինանսական հատվածի ներկայացուցիչները և կլինեն կարճատև էքսկուրսիաներ` մի շարք ֆինանսական ինստիտուտներում։

NASDAQ ОМХ Արմենիան (մինչև 2009թ. հունվարի 27-ը` «Հայաստանի Ֆոնդային Բորսա») հիմնադրվել է 2001թ.–ին՝ 21 բրոքերական (դիլերական) ընկերությունների կամավոր միավորման բազայի հիման վրա՝ որպես ինքնակարգավորվող կազմակերպություն: 2007թ.–ի նոյեմբերին ֆոնդային բորսան վերակազմավորվեց բաց բաժնետիրական ընկերության:

2008թ.–ի հունվարի 7-ից NASDAQ ОМХ ընկերությունը՝ ստեղծված ամերիկյան NASDAQ բորսայի և սկանդինավյան OMX բորսային օպերատորի միավորմամբ, NASDAQ ОМХ Արմենիա ֆոնդային բորսայի 100 % բաժնետոմսերի սեփականատերն է:

2005թ.-ի նոյեմբերի 7-ին NASDAQ OMX Արմենիա ֆոնդային բորսային ՀՀ Կենտրոնական բանկի կողմից արժույթի առուվաճառքի աճուրդների կազմակերպման լիցենզիա էր տրամադրվել, իսկ արժութային հարթակում առուվաճառքը պաշտոնապես մեկնարկեց 2005թ.-ի նոյեմբերի 15-ին  ($1-ը` 408,14 դրամ)։ –0–


Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-ում


Բանալի բառեր: , , , Новости Армении АМИ Новости-Армения

Կարդացեք նաև